Ատամնաբույժը բուժման ընթացքում կտրել է հիվանդի լեզուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Նեֆտեկամսկ քաղաքում անսովոր միջադեպ է գրանցվել ատամնաբուժական կլինիկայում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կինը բժշկի մոտ այցելությունից հետո լուրջ վնասվածք է ստացել։
Նշվում է, որ նա դիմել է «Ստոմել» կլինիկա՝ ատամի պլոմբայի վերականգնման նպատակով։ Բուժման ընթացքում, ըստ նրա, բժշկի օգտագործած հղկող գործիքը պոկվել է և հարվածել լեզվին՝ առաջացնելով վնասվածք։ Բժիշկը սկզբում վերքը մշակել է և վստահեցրել, որ այն լուրջ չէ։
Սակայն անզգայացման ազդեցության անցնելուց հետո կնոջ վիճակը կտրուկ վատացել է։ Նա չի կարողացել նորմալ խոսել, սնվել կամ կատարել առօրյա գործողություններ։ Արդյունքում նա դիմել է մեկ այլ բուժհաստատության, որտեղ բժիշկները ստիպված են եղել կարեր դնել։
Տուժած կինը հետագայում դիմել է դատարան՝ պահանջելով փոխհատուցում։ Կլինիկան առաջարկել է փոխհատուցել դեղորայքի և սննդի ծախսերը, ինչպես նաև տրամադրել ծառայությունների վաուչեր։ Արդյունքում կինը ստացել է 70 հազար ռուբլի փոխհատուցում, սակայն հայտարարել է, որ պատրաստ է շարունակել պայքարը իր իրավունքների պաշտպանության համար։
Իր հերթին, ատամնաբույժը պնդել է, որ տեղի ունեցածը եղել է պատահական միջադեպ, և ինքը ենթադրել է, որ վնասվածքը աննշան է և կանցնի առանց լուրջ հետևանքների։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



