Արագածոտնի մարզի սննդի օբյեկտում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Կարեն Ղազարյանին պատկանող (Արագածոտնի մարզ, գ․ Մաստարա, 4-րդ փողոց, 23) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Այսպես՝
- սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի այն մաքրել, ախտահանել, կատարել համապատասխան խնամք, ապահովել աշխատանքային հիգիենիկ պայմաններ,
- հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, իսկ պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ սեղանները, չեն պահվել նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



