Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարության ներկայացրած հերթական հաշվետվությունը, ինչպես և նախորդ բազմաթիվ ծրագրային փաստաթղթեր, առաջին հայացքից ստեղծում են համակարգված աշխատանքի, մակրոտնտեսական կայունության ապահովման, սոցիալական ծրագրերի ընդլայնման և պետական կառավարման արդյունավետության բարձրացման տպավորություն։ Թվերը, ցուցանիշները, համեմատականները և աճի տեմպերը ներկայացվում են որպես հաջողության փաստեր։ Սակայն այդ ամբողջ կառուցվածքի ներսում կա մի խորքային բաց, որն ավելի խոսուն է, քան ցանկացած ցուցանիշ։ Դա վերաբերում է քաղաքակրթական մոդելի բացակայությանը՝ որպես պետական քաղաքականության գիտակցված և ձևակերպված հիմք։

Սա պարզապես բացթողում չէ։ Սա համակարգային խնդիր է։ Ներկայիս պետական իշխանությունը ոչ միայն չի կարևորել քաղաքակրթական մոդելի դերը, այլ նաև փաստացի դուրս է թողել այն պետական մտածողությունից՝ սահմանափակելով այն տեխնիկական, կառավարչական և տնտեսական խնդիրների շրջանակում։ Այդպիսով, պետությունը աստիճանաբար ներկայացվում է որպես մեխանիզմ, այլ ոչ թե որպես արժեքային և պատմական շարունակություն ունեցող համակարգ։

Կառավարության հաշվետվության մեջ ներկայացվում են տնտեսական աճի թվեր, հարկային մուտքերի ավելացում և ծրագրերի իրականացում, սակայն բացակայում է ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչի՞ համար է այս ամենը։ Ո՞րն է այն քաղաքակրթական նպատակը, որի համար կառուցվում է տնտեսական համակարգը։ Ի՞նչ հասարակություն է ձևավորվում, և ի՞նչ մարդ է դաստիարակվում այդ համակարգում։

Այս հարցերի բացակայությունը պատահական չէ։ Դրանք դուրս են մղվել քաղաքական օրակարգից։ Բայց հենց այդ ամենի բացակայությունն է ստեղծում խորքային հակասություն։ Մի կողմից՝ արձանագրվում է տնտեսական աճ, մյուս կողմից՝ հասարակության մեջ աճում է անորոշությունը, արժեքային դատարկությունը և ապագայի հանդեպ անվստահությունը։ Երբ տնտեսությունը զարգանում է առանց քաղաքակրթական ուղղության, այն ստեղծում է թվեր, բայց չի ստեղծում իմաստ և բովանդակություն։

Ներկայիս մոտեցման մեջ պետությունը հաճախ դիտարկվում է որպես ծառայություն մատուցող կառույց՝ արդյունավետ կառավարման և տնտեսական աճի նպատակով։ Սակայն այստեղ կա հիմնարար բաց. չի ձևակերպվում, թե ինչ արժեքների վրա է հիմնված այդ ծառայությունը։ Եթե չկա արժեքային հիմք, ապա ծառայությունը դառնում է ինքնանպատակ, իսկ պետությունը՝ տեխնիկական օպերատոր։

Քաղաքակրթական մոդելի բացակայությունը հատկապես վտանգավոր է Հայաստանի նման երկրի համար, որը ունի հարուստ պատմություն, մշակութային ինքնություն և բարդ աշխարհաքաղաքական միջավայր։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լինել արժեքային առումով չեզոք պետություն։ Չեզոքությունը այս դեպքում նշանակում է ինքնության աստիճանական կորուստ և արտաքին ազդեցությունների ուժեղացում։

Քաղաքակրթական մոդելը պարզապես գաղափարական հավելում չէ։ Դա այն հիմքն է, որի վրա կառուցվում են բոլոր մնացած քաղաքականությունները։ Առանց այդ հիմքի տնտեսական ռազմավարությունները դառնում են իրավիճակային, կրթական քաղաքականությունը՝ անկայուն, սոցիալական քաղաքականությունը՝ հատվածական։

Այդ մոդելը բաղկացած է մի քանի առանցքային հարցից. ինչպիսի՞ն է մարդու ընկալումը՝ որպես միայն տնտեսական ռեսուրս, թե որպես արժեքային և հոգևոր էակ։ Ինչպիսի՞ արժեքներ են դրվում հասարակության հիմքում՝ մրցակցային անհատապաշտություն, թե համերաշխություն և փոխադարձ պատասխանատվություն։ Ինչպիսի՞ն է պետության բնույթը՝ արժեքային համակարգի կրող, թե պարզապես իշխանության կենտրոնացված մեխանիզմ։ Եվ արդյո՞ք պետությունը ընկալվում է որպես պատմական քաղաքակրթության շարունակություն, թե որպես ժամանակավոր կառույց։

Այս բոլոր հարցերի բացակայությունը կառավարության հաշվետվության մեջ չի կարող դիտվել որպես տեխնիկական թերացում։ Դա ավելի խորքային մոտեցման հետևանք է, որտեղ քաղաքականությունը վերածվում է զուտ կառավարման գործընթացի՝ զրկված քաղաքակրթական իմաստից։ Արդյունքում պետությունը կարող է լինել արդյունավետ որոշ ցուցանիշներով, բայց միաժամանակ կորցնել իր երկարաժամկետ ուղղությունը՝ դառնալով հզոր շարժիչ ունեցող, բայց առանց կողմնորոշիչ համակարգի նավ։

Հայաստանի պատմական փորձը ցույց է տալիս հակառակը։ Հայկական քաղաքակրթությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում՝ սկսած Միջագետքի վաղ քաղաքակրթական շերտերից՝ կապված շումերների հետ, որտեղ ձևավորվեցին առաջին գրավոր օրենքներն ու պետական կառավարման համակարգերը։ Այդ առնչությամբ հարկ է նշել շումերական պոեմների, հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարանի և երկրագործական ուղեցույցի հայերեն ընթերցումները, որոնք արդեն այսօր առանձին գրքերի տեսքով տպագրված փաստեր և իրողություններ են: Հետագայում Ուրարտուն դարձավ պետական մտածողության զարգացման կարևոր փուլ, որտեղ կառավարումը, ջրային համակարգերը և քաղաքաշինությունը արտահայտում էին կարգավորված հասարակության գաղափարը։ Ամենախորքային շրջադարձը եղավ քրիստոնեության ընդունումը, որը փոխեց մարդու և իշխանության հարաբերությունների ամբողջ համակարգը՝ մարդու արժանապատվությունը դարձնելով քաղաքակրթական հիմք։ Այս գործընթացը ամրապնդվեց հայոց գրերի ստեղծմամբ, որը դարձավ ոչ միայն մշակութային, այլ նաև քաղաքակրթական ինքնության պահպանման ռազմավարություն։

Դարերի ընթացքում, նույնիսկ պետականության կորուստների պայմաններում հայկական քաղաքակրթությունը պահպանվել է Եկեղեցու, կրթության և մշակույթի միջոցով՝ ցույց տալով, որ քաղաքակրթական համակարգը կարող է գոյատևել նույնիսկ առանց պետական ինստիտուտների։ Սա եզակի փորձ է, որը փաստում է մեկ բան՝ պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից։

Այս ամբողջ պատմական փորձը ցույց է տալիս, որ հայկական քաղաքակրթությունը միշտ ունեցել է արժեքահենություն, կրթության կենտրոնական դեր, մշակութային շարունակականություն և մարդու արժանապատվության գաղափար։

Սակայն այսօր այս հիմքը գրեթե չի արտացոլվում պետական քաղաքականության մեջ։ Կառավարության հաշվետվությունները ներկայացնում են տնտեսական ցուցանիշներ, բայց չեն ձևակերպում քաղաքակրթական ուղղություն։

Սա նշանակում է պարզ բան. մենք ունենք քաղաքակրթություն, բայց չունենք քաղաքակրթական քաղաքականություն։ Մենք գործում ենք մեր պատմական փորձից կտրված։ Եվ սա վտանգավոր է, որովհետև առանց այդ կապի պետությունը դառնում է իրավիճակային կառույց՝ առանց խորքային ուղղության։ Այս համատեքստում կարևոր է նաև տեսնել, թե ինչպես են մի շարք հաջողված երկրներ կառուցել իրենց զարգացման հիմքերը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքակրթական ընտրության վրա։ Մասնավորապես, Ֆինլանդիայում կրթությունը ոչ թե միայն սոցիալական ոլորտ է, այլ արժեքային համակարգի արտահայտություն, որտեղ մարդը դիտարկվում է որպես զարգացող քաղաքակրթական սուբյեկտ։ Էստոնիայում թվային պետությունը կառուցված է վստահության և թափանցիկության քաղաքակրթական ընտրության վրա, ոչ թե միայն տեխնոլոգիայի։ Սինգապուրում տնտեսական հրաշքը հիմնված է երկարաժամկետ արժեքային կարգապահության և պետական պատասխանատվության վրա, իսկ Ճապոնիայում արդիականացումը երբեք չի խզվել մշակութային և քաղաքակրթական շարունակականությունից։ Այս օրինակները ցույց են տալիս մեկ պարզ բան՝ պետությունը հաջողվում է այն դեպքում, երբ այն ունի ոչ միայն տնտեսական, այլ քաղաքակրթական նախագիծ։ Այս առումով Հայաստանում տնտեսական զարգացումը և տեխնոլոգիական առաջընթացը կարող է դառնալ անբաժանելի պատմական հիշողությունից և ինքնության պահպանման պետական քաղաքականությունից, որտեղ տնտեսությունը ծառայում է քաղաքակրթական շարունակականությանը։ Հետևաբար, համաշխարհային փորձը վկայում է, որ հաջողված երկրները զարգացել են ոչ միայն տնտեսական, այլ քաղաքակրթական ընտրության հիման վրա, ինչը ցույց է տալիս, որ տնտեսությունը կայուն է միայն այն դեպքում, երբ այն բխում է հստակ քաղաքակրթական հիմքից։ Հայաստանի դեպքում այդ հիմքը գոյություն ունի պատմության մեջ, բայց բացակայում է քաղաքականության մեջ։ Եվ հենց այստեղ է հիմնական խնդիրը. կառավարության հաշվետվությունը կարող է ցույց տալ, թե ինչ է արվել, բայց չի պատասխանում այն հարցին, թե ուր ենք գնում։ Իսկ երբ չկա այդ պատասխանը, ցանկացած գործողություն կորցնում է իր իրական իմաստը և բովանդակությունը։ ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ Գևորգյան