Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որԿապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության կարգախումբ։
Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շուրջ 100 մ գլորվել հարակից ձորը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարներն ու պարեկներն արգելափակված վարորդին դուրս են բերել արգելափակումից։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հետևեք մեզ՝ այստեղ



