Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Մենք ներկայումս աշխատում ենք Գազայի խաղաղ ծրագրի վրա, սակայն Իսրայելի գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում և ընկալվում են որպես իրավիճակը ուժային ճանապարհով փոխելու փորձ։ Անհրաժեշտ է գործի դնել բոլոր դիվանագիտական գործիքները այդ քաղաքականությունը կանգնեցնելու համար»,-նշել է Ֆիդանը։
Ինչպես ընդգծել է Ֆիդանը, խնդիրը դուրս է գալիս տարածաշրջանային հակամարտության շրջանակներից։
«Իսրայելի էքսպանսիայի հարցը դարձել է գլոբալ անվտանգության հարց, եւ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա դրա կարգավորման ուղիների որոնման վրա»,-եզրափակել է Ֆիդանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը լուրջ տագնապ է առաջացնում եւ արդարացում չի գտնում:
Հետևեք մեզ՝ այստեղ



