Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 19-ից 26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը: Հայաստանի հավաքականներն այս ստուգատեսին կներկայանան՝ մրցահարթակ դուրս բերելով 16 ծանրորդի (8 տղամարդ և 8 կին)։
Արդեն այսօր՝ ապրիլի 19-ին, հայ մարզիկները կսկսեն պայքարը մեդալների համար։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները։
Երևանի ժամանակով 19:00-ին 53 կգ քաշային կարգում իրենց ելույթները կսկսեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը:
Նշենք, որ մեր երկու ծանրորդուհիների համար էլ երկամարտի նախնական հայտը կազմում է 190 կգ:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



