Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին
ՍՊՈՐՏՅուրի Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ավստրիայում նվաճեցի WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին՝ հավատով, ուժով ու անսահման պայքարով։ Սա երկար ճանապարհի արդյունք է՝ լի քրտինքով, ցավով ու երբեք չնահանջելու կամքով։
Ես ռինգ դուրս եկա ոչ միայն իմ համար, այլ՝ մեր ժողովրդի, մեր երկրի արժանապատվության համար։ Ձեր աջակցությունը, ձեր խոսքերը ու ձեր հավատը ինձ հետ էին ամեն վայրկյան։
Այս հաղթանակը ապացույց է՝ երբ հավատում ես, աշխատում ես ու չես հանձնվում՝ անհնարին ոչինչ չկա։
Սա դեռ սկիզբն է… Առջևում նոր բարձունքներ կան։
Փառք Աստծուն ամեն ինչի համար:
Եվ շնորհակալ եմ բոլորից՝ ովքեր իմ կողքին են եղել։
Մենք հաղթում ենք միասին:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



