ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի փակման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի փակման մասին, որն ուժի մեջ է մտել այսօր երեկոյան։
«Հրադադարի խախտման պատճառով ամերիկացիները չեն վերացրել իրանական նավերի և նավահանգիստների ծովային շրջափակումը։ Հետևաբար, Հորմուզի նեղուցն այսօր երեկոյան փակ կլինի մինչև այս շրջափակման չեղարկումը։
Այս առումով մենք զգուշացնում ենք, որ ոչ մի նավի թույլատրված չէ լքել իրենց խարիսխները Պարսից ծոցում և Օմանի ծովում։ Հորմուզի նեղուցին մոտենալը կհամարվի թշնամու հետ համագործակցություն, իսկ խախտող նավերը կենթարկվեն հարձակման»,- ասվում է հաղորդագրությունում։
Հորմուզի նեղուցն ամբողջությամբ գտնվում է Թեհրանի վերահսկողության տակ, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա նաև ԱՄՆ-ի շրջափակումն անվանել է «անխոհեմ և ոչ գրագետ որոշում»։
Հետևեք մեզ՝ այստեղ



