Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, շատ աշխատասեր, ընկերասեր տղա էր։ Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում հրաշալի շրջապատ ուներ, նվիրված մարդ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում էր տիկին Մարինեն՝ Գևորգի մայրիկը։

Գևորգը ծնվել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում։ Ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ Գևորգը դպրոց է հաճախել։ «Մինչև հինգերորդ-վեցերորդ դասարանն այնտեղ է դպրոց հաճախել, այնուհետև վերադարձել ենք Հայաստան։ Հաճախել է այն ժամանակ ռուսական, այժմ Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց։ Հիմա դպրոցի բակում հուշակոթող, իսկ դպրոցում դասասենյակ ունեն՝ զոհված տղաների լուսանկարներով։ Գևորգս ընդունակ աշակերտ էր, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Ավիաուսումնական կենտրոն։ Ծառայել է Արցախում, նախ՝ Շուշիում, հետո տեղափոխվեց Ակնա։ Նա կրտսեր սերժանտ էր։ Ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը չշարունակեց, մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, բայց այնտեղ երկար չմնաց, վերադարձավ Հայաստան։ Տիրապետում էր օտար լեզուների, միշտ ինքնակրթությամբ էր զբաղվում, ավելիին էր ձգտում, բայց չարաբաստիկ պատերազմը թույլ չտվեց հասնել երազանքների իրականացմանը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Այդ օրը տանն էինք։ Քրոջս աղջկա ամուսինը սպա էր։ Նրանք Ջրականում էին բնակվում, բայց ամուսինը «Եղնիկներում» էր ծառայում։ Բնականաբար, լուրը հասավ, որ պատերազմ է սկսվել։ Սեպտեմբերի 28-ի գիշերը Գևորգը մեկնել է մարտի դաշտ։ Իրեն զինկոմիսարիատից չեն կանչել, ծանուցագիր չի ստացել։ Մեր հարևանի տղան պատմում է՝ չէինք կարողանում իրեն մեքենայից իջեցնել։ Ավտոբուսի վարորդն էլ, որ մեր գյուղից է եղել, երբ տեղ են հասել, Գևորգին ասել է՝ արի հետ գնանք, մի մնա։ «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի»։ Ինձ սեպտեմբերի 27-ին զանգահարեց, ասաց. «Ընկերներիցս մեկը գնում է, հետը ոչինչ չի վերցրել, իմ հագուստից մի քանիսը դիր պայուսակի մեջ, տուր, թող բերեն»։ Ես էլ անգամ մտովի մտածում էի՝ տղաս իր բոլոր շորերն էլ սիրում է, ո՞ր մեկն ուղարկեմ։ Մի քանի հագուստ դրեցի, գնացի խանութ քաղցրեղեն, ծխախոտ գնեցի, անգամ բրդուճներ պատրաստեցի և այդ ամբողջն ուղարկեցի իրեն։ Հաջորդ օրն էլ ասաց, որ զորամասում է, տղաներից մեկի հետ է։ Առավոտյան արդեն իմ զանգերը տեղ չէին հասնում։ Ինքը զանգահարեց. «Մա՛մ, զանգի, հեռախոսս ռոումինգ միացնեն, ես Ղարաբաղում եմ»։ Այլևս ոչինչ չէի կարող անել։ Գիտեի, որ կգնար, մենք մեր երեխաներին հայրենասեր ենք մեծացրել»։

Մինչև հոկտեմբերի 7-ը ընտանիքը զրուցել է Գևորգի հետ։ «Այդ օրը խոսել ենք իր հետ։ Երկար չխոսեց, երկու բառ փոխանակեցինք. «Մամ, դեռ էլի մարդու պետք է զանգեմ, երկար խոսել չեմ կարող»։ Հոկտեմբերի 8-ին արդեն իրենից զանգ չստացանք։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան շատ անհանգիստ էի։ Չգիտեմ, թե ինչու, բայց իր անունն անընդհատ փնտրում էի զոհված տղաների անունների ցուցակում։ Ինձ թվում էր, որ իրեն ինչ-որ բան է պատահել։ Առավոտյան արթնացել էի, և կարծես ինչ-որ մեկն ինձ ասեր՝ գնա եկեղեցի։ Գնացի եկեղեցի մոմ վառելու, մի տեսակ կարծես օդերում լինեի այդ օրը»։

Գևորգը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում։ «Ընկերը՝ Կարենն է պատմում՝ միշտ իր հագուստը տալիս էր ժամկետային զինծառայողներին, միշտ Գևորգն էր գնում սննդի հետևից»։ Բայց տղաները շրջափակման մեջ են հայտնվել։ «Միայն մեկ ճանապարհ է եղել, որով կարող էին դուրս գալ։ Գևորգն ասել է՝ դուք գնացեք, ես կպահեմ ձեր թիկունքը»։ Ավաղ, Գևորգն անմահանում է դիպուկահարի կրակոցից։ «Նաև պայթյուն է եղել, իր ընկերը՝ Սուրենը, վիրավորվել է։ Հետո նա ինձ ասաց՝ Գևորգն ինձ փրկեց։ Գևորգը նաև թշնամու կողմն անցնելով՝ կարևոր նյութեր է բերել»։ Մայրիկն ասում է՝ անվերջ կարելի է պատմել մարտի դաշտում որդու գործողությունների մասին։ «Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչերի՜ միջով է տղաս անցել»։

Տիկին Մարինեին որդու հեռախոսն է հասել։ Գևորգն իր հեռախոսից ջնջել է ամբողջ ինֆորմացիան, պահել միայն մարտի դաշտում արված լուսանկարները, խնդրել դրանք փոխանցել մայրիկին։ Ընկերները նաև նույն օրը մարտի դաշտից դուրս են բերել Գևորգի մարմինը, հոկտեմբերի 9-ին նա արդեն Էջմիածնում է եղել։

Գևորգը եղբայր և քույր ունի։ Երբ տիկին Մարինեին հարցնում եմ, թե ինչը դարձավ կյանքի առաջ մղող ուժը, արձագանքում է՝ թոռնիկները։ «Չէի ուզում իրենց մոտ լաց լինել, տանից դուրս էի գալիս, գնում ինչ-որ տեղ, երբեմն անգամ ցանկություն կար գոռալով լաց լինելու։ Եթե տանը լաց էի լինում, փոքր թոռնիկս միշտ գալիս, արցունքներս սրբում էր։ Արդեն ահագին ժամանակ էր անցել, Երևան էի գնացել գործերով, պետք է վերադառնայի տուն, կողքերս նայեցի, հասկացա, որ անծանոթ միջավայրում եմ։ Տաքսի նստեցի, գնացի Եռաբլուր։ Մի կողմում հուղարկավորություն էր, մյուս կողմում՝ սգացող ծնողներ։ Սթափվեցի՝ մենակ չեմ, իմ նման հարյուրավոր ծնողներ կան։ Մի քիչ իմ մեջ ուժ գտա, որ պետք է ապրեմ»։

Հ. Գ. - Կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Գրիբոյեդով գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»