Երևան, 18.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերականգնվող էներգետիկան ներկայում դարձել է համաշխարհային զարգացման ամենակարևոր առաջնահերթություններից մեկը՝ վերածվելով ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանության, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, այլև տնտեսական անկախության, էներգետիկ անվտանգության և տեխնոլոգիական առաջընթացի կարևորագույն տարրի։ Աշխարհի առաջատար երկրները ներդրումներ են կատարում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման մեջ այնպիսի ծավալներով, որոնք անցյալում անպատկերելի էին թվում, և այս ոլորտը վերածվել է նոր արդյունաբերական հեղափոխության շարժիչ ուժի։

Վերականգնվող էներգետիկայի զարգացմանը միտված համաշխարհային միտումը պայմանավորված է մի քանի հիմնական գործոններով։ Առաջինը կլիմայական փոփոխությունների արագացումն է, որը դարձել է էկզիստենցիալ սպառնալիք մարդկության համար։ Այնպիսի երևույթներ, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, ծայրահեղ եղանակային երևույթների հաճախականության աճը, սառցադաշտերի հալվելը, ծովի մակարդակի բարձրացումը, անապատացումը, ստիպել են կառավարություններին և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել արմատական քայլեր ածխաթթու գազի արտանետումների կրճատման ուղղությամբ։

Երկրորդ գործոնը էներգետիկ անվտանգության հարցն է։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի են այն երկրները, որոնք կախված են ընդամենը մեկ կամ երկու մատակարարից։ Եվրոպան, որը մեծապես կախված էր ռուսական գազից, հայտնվեց էներգետիկ ճգնաժամի մեջ, և սա ստիպեց նրանց արագացնել վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ որպես անկախության ապահովման միջոց։

Երրորդ գործոնը տեխնոլոգիական առաջընթացն է և արժեքների անկումը։ Վերջին երկու տասնամյակի ընթացքում արևային պանելների արժեքը նվազել է ավելի քան 90 տոկոսով, հողմային տուրբինների արդյունավետությունը բազմապատկվել է, մարտկոցների տեխնոլոգիաները զգալիորեն կատարելագործվել են։ Այսօր վերականգնվող էներգիան շատ երկրներում արդեն ավելի էժան է, քան ածխաքարով կամ գազով աշխատող էլեկտրակայանների արտադրած էներգիան։

Նավթ ու գազ և այլ էներգետիկ ռեսուրսներ չունենալով հանդերձ՝ Հայաստանը հսկայական ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման համար։ Հայաստանի էներգետիկ համակարգը մեծապես կախված է ներմուծվող գազից, ինչը ստեղծում է լուրջ խոցելիություններ և սահմանափակում է երկրի ինքնիշխանությունը էներգետիկ քաղաքականության մեջ։ Միջուկային էներգետիկան, որը ներկայացված է անընդհատ գործունեությունը երկարաձգվող Մեծամորի ատոմակայանով և ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 30-40 տոկոսը, ինչ-որ մի պահի վերափոխելու անհրաժեշտություն է ստանալու։ Հիդրոէներգետիկան, որը ներկայացնում է Հայաստանի վերականգնվող էներգիայի ավանդական աղբյուրը, ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը, բայց երկրի հիդրոէներգետիկ ներուժը մեծապես օգտագործված է, և նոր խոշոր ՀԷԿերի կառուցումը կապված է էկոլոգիական և սոցիալական խնդիրների հետ։ Մնացած էներգիայի զգալի մասը ստացվում է գազային էլեկտրակայաններից։

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ արևային և քամու էներգիայի, կենսազանգվածի, գեոթերմալ կամ երկրաջերմային էներգիայի հատվածում, Հայաստանը դեռևս գտնվում է զարգացման սկզբնական փուլում։ Արևային էներգետիկայի մասով Հայաստանն ունի լավագույն պայմաններ՝ տարեկան 2700 ժամից ավելի արևոտ օրեր, որը համեմատելի է Իսպանիայի և Հարավային Ֆրանսիայի հետ։ Երկրի տարածքի զգալի մասը՝ հատկապես Արարատյան դաշտը, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, Գեղարքունիքի որոշ շրջաններ ունեն բարձր արևային ռադիացիայի ցուցանիշներ, որոնք իդեալական են արևային էլեկտրակայանների համար։

Վերջին տարիներին իրականացվել են մի քանի նախագծեր՝ Մեծամորի, Բյուրեղավանի, Արտաշատի շրջաններում և այլ հատվածներում արևային ֆերմերի կառուցում, բայց դրանք դեռևս անբավարար են համեմատած երկրի ներուժի և պահանջների հետ։ Սրան գումարած, ցավոք, դեռևս առկա է մեր հասարակության որոշակի թերահավատությունը վերականգնվող էներգիայի նկատմամբ, ինչը կապված է թե՛ հոգեբանական գործոնի, թե՛ տեղեկության պակասի, թե՛ նորության նկատմամբ նախնական մենթալիտետային անվստահության հետ: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ արևային էներգետիկայի մասով մի քանի ընկերություններ, օրինակ՝ «Շտիգեն» ընկերությունը, «Սանիսիթի» ընկերությունը, «Էկովիլ» ընկերությունը, ակտիվ քայլեր են ձեռնարկում ոլորտը զարգացնելու համար։ Ու այս առումով մեծ նշանակություն ունի, որ ոլորտի ընկերությունները նախաձեռնել են համագործակցության նոր ձևաչափ՝ ստեղծելով էներգետիկ անցման միություն։

Հողմային էներգետիկայի մասով իրավիճակը ևս ավելի սահմանափակ է։ Հայաստանը, լինելով լեռնային երկիր, ունի որոշակի շրջաններ, որտեղ հողմի արագությունն ու կայունությունը կարող են ապահովել հողմային տուրբինների արդյունավետ աշխատանք։ Սևանի ավազանը, Լոռու որոշ բարձրավանդակները, Սյունիքի լեռնային անցումները համարվում են հնարավոր տեղամասեր հողմային ֆերմերի համար։ Սակայն մինչև վերջերս Հայաստանում գործնականում չկային հողմային էլեկտրակայաններ։ 2020-ական թվականներին սկսվեցին առաջին նախագծերի քննարկումները, և չնայած հայտարարվում են մի քանի հողմային ֆերմերի կառուցման մասին, դրանք չեն ծածկում այն հնարավորությունները, որոնք ունի Հայաստանը։

Երկրաջերմային էներգիան Հայաստանի համար ևս հեռանկարային ուղղություն է՝ հաշվի առնելով երկրի տեկտոնական ակտիվությունը և երկրաջերմային ռեսուրսների առկայությունը։ Հայաստանը գտնվում է Ալպյան-Հիմալայան սեյսմիկ գոտում, որտեղ երկրի խորքերում կան բարձր ջերմաստիճանով ջրային ռեսուրսներ։ Խորհրդային շրջանում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք հայտնաբերել են երկրաջերմային ներուժ Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և այլ շրջաններում։ Սակայն այս ուղղությունը գործնականում չի զարգացել, և մինչ օրս Հայաստանում չկա գործող երկրաջերմային էլեկտրակայան։ Միայն վերջին տարիներին սկսվել են նոր ուսումնասիրություններ և հետազոտություններ՝ գնահատելու երկրաջերմային ներուժը և հնարավոր ինվեստիցիոն նախագծերը։

Կենսաէներգետիկան, որը ներառում է գյուղատնտեսական և անտառային թափոնների, կենսաբանական զանգվածի օգտագործումը էներգիա ստանալու համար, նույնպես սահմանափակ է զարգացած։ Հայաստանի գյուղատնտեսությունը, որը զբաղեցնում է բնակչության զգալի մասը և ապահովում է երկրի սննդամթերքի արտադրության մեծ տոկոսը, ստեղծում է զգալի քանակությամբ օրգանական թափոններ՝ գոմաղբ, հացահատիկային թափոններ, պտղաբանական արտադրության մնացորդներ։ Այս ամենը կարող է օգտագործվել բիոգազի և կոմպոստի արտադրության համար, ինչը միաժամանակ կլուծի թափոնների կառավարման խնդիրը և կապահովի վերականգնվող էներգիա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՈվքե՞ր են կրում հիջաբ, և արդյո՞ք այն միայն մուսուլմաններին է հատուկ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ)․ Բողոքի ակցիա նախագահական նստավայրի մոտ. «Փաստ»«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ 42-ամյա տղամարդը դանակահարել է կնոջը՝ կատակի պատճառովՓաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԱրդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ»Ըստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ»4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորըԽոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎտանգավոր նշան, որ հայտնվում է քո մաշկին ու քեզ զգուշացում տալիս«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ»Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ 5 բան, որոնց համար պատասխանատու է հայրական գենըՈչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»Բրյուսել․ Հայ Տունը մշակույթը դնում է Արցախի հանդեպ իր հանձնառության կենտրոնում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ»ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ»Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը Ապրիլի 18-ից սկսած՝ ձեզ վրա ցանկությունների տարափ կտեղա. ու՞մ համար կբացվի հնարավորությունների պատուհանը Թրամփը պնդում է, որ Իրանի վերաբերյալ լավ լուրեր է ստացել ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ. «Փաստ»Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ»Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ»Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացե՞լ են. ի՞նչ արժեն այս պահին Վրաստանը հետաքրքրված է ԵՄ լիիրավ անդամ դառնալու հարցով Ապրիլի 19-ին ճանապարհներ կփակվեն․ ավտոերթով պայմանավորված երթևեկության սահմանափակումներ Գազ չի լինելու «Լավագույն ներկայացում» ճանաչված և 5 անվանակարգում հաղթած «Յամա»-ն՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը Թբիլիսին, Երևանը և Բաքուն սկսել են ավելի հաճախ առաջնորդվել սեփական շահերով. Վրաստանի խորհրդարանի խոսնակ Ֆրանսիան հայտարարել է, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրի Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ժաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ Ակոպյան1993 թվականի այս օրը զոհվեց Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանը Անձրև, ձյուն․ ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 18-ից 22-ը