Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր` ապրիլի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել «Սևան» բժշկական կենտրոնին հարակից հետիոտնային անցման վրա, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մանան Մ.-ն է։
Պարզվել է, որ վրաերթը կատարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 73-ամյա Վոլոդիա Հ.-ն՝ իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով և հայտնաբերել են վարորդին ու ավտոմեքենան։ Պարեկները վարորդին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժնի պսահպանվող հատուկ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ



