Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք Չալաբյան

Այս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում, ուր հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Եվրախորհրդարանի «Եվրոպական հայրենասերներ»համաեվրոպական խմբակցության մի շարք առաջատար անդամների հետ։
 
Երբ մենք խոսում ենք Եվրամիության մասին, հաճախ ասոցացնում ենք այն Շարլ Միշելի կամ Ուրսուլա ֆոն դեր Լայնենի հետ՝ գործիչներ, որոնք փաստացի հովանավորում են Հայաստանում գործող բռնատիրական վարչախումբը, և որոնք նաև օժանդակեցին նրան Արցախի հանձնման ամոթալի գործում: Սակայն Եվրոպայում կան նաև այլ ուժեր, որոնք ընգծված ընդդիմության մեջ են գտնվում այս գծին, պարբերաբար իրենց ձայնն են բարձրացնում Հայաստանի և Արցախի օգտին, հաճախ են այցելում Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և վարչախմբի ներկայացրած կեղծիքները դիմակազերծելու նպատակով:
 
Այդպիսի ուժերից մեկը Բելգիայի խոշորագույն ընդդիմադիր «Ֆլամանդական շահ» կուսակցությունն է, որի պատվավոր նախագահ Գերոլֆ Աննեմանսի հրավերով մենք այցելեցինք Բրյուսել, և հանդիպեցինք «Եվրոպական հայրենասերներ»-ի անդամ մի շարք ազգային պատվիրակությունների հետ: Մասնավորապես, մենք հանդիպումներ ունեցանք ֆրանսիական պատվիրակության պատգամավոր Վիրջինիա Ժորոնի, իտալական պատվիրակության ղեկավար Պաոլո Բորչիայի, պորտուգալական պատվիրակության պատգամավոր Տիագո Մորեյրա դե Սայի, ու նաև բելգիական պատվիրակության ընդլայնված կազմի հետ։ Մեզ ընդունեց նաև «Ֆլամանդական շահ» կուսակցության գործող նախագահ Թոմ վան Գրիկենը։
 
Այս հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք հարցերի բավական լայն սպեկտր՝ մասնավորապես ԵՄ-ի և Հայաստանի երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները, հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ դերակատարությունը, այլ ուժային կենտրոնների հետ բալանսավորված հարաբերություններ պահպանելու անհրաժեշտությունը, Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքը և ԵՄ քաղաքական դերակատարությունն այս հարցում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացումը, Հայաստանում իրական ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ վարչախմբի իրականացված ամոթալի արշավը, և այլն:
 
Բազմաթիվ հարցերում մենք տեսել ենք հայացքների զգալի ընդհանրություն, որը լավ հիմք է տալիս մեր հետագա համագործակցության համար: Մենք հետևողականորեն շարունակելու ենք այս աշխատանքը՝ ընդարձակելու Հայաստանի արտաքին քաղաքական կապերի աշխարհագրությունը և մեր բարեկամների ու գործընկերների շրջանակը, մինչ այդ կիսվում եմ այս այցից մի շարք հիշարժան պահերով:

Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. ԱԳՆ մամուլի խոսնակ ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն վաղը Բուրգասի և Երևանի միջև հունիսի 4-ից ուղիղ չվերթներ կմեկնարկեն Բնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ Կարապետյան«Ինտերի» մեկնարկային կազմը 13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Goal-ը թարմացրել է 2026 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշը «Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈստիկանությունը հայտնաբերել է 300 հազ դոլար հափշտակած կնոջը Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյինConverse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանը ողջունում է Լիբանանում հայտարարված 10-օրյա հրադադարը. ԱԳՆ Հայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԲացատրվել է՝ ինչպես կազդի Օրմուզի նեղուցի բացումը նավթի գների վրա Պեսկով. Եվրոպայի ներգրավվածությունը Ուկրաինայի հակամարտությունում աճում է Կայսեդոն 7 տարով երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն ԵՄ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցԱյսօր ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր չի ստացել Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՍևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԿոնֆերենցիաների լիգա. Սուպերհամակարգիչը կանխատեսել է հաղթողին Արցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԵրկրաշարժ Թեհրանում ՆԱՏՕ-ից զանգահարեցին ինձ և օգնություն առաջարկեցին, բայց ես նրանց ասացի հեռու մնալ. Թրամփ Ոսկու գինը նվազել է 410 դրամով և կազմել 57․611 դրամ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումԱպրիլի 19-ին հազվադեպ երևույթ երկնքում․ Լուսինը կծածկի Պլեադների աստղերը Ո'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի ՍարգսյանՉարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Իսակովի պողոտան կաթվածահար է․ քաղաքացիները մոտ 3 ժամ խցանման մեջ են մնում, ո՞ւմ համար են սարքում ճանապարհը Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ Վթարային ջրանջատումներ տասնյակ հասցեներում՝ ապրիլի 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Թուրքիայի ԱԺ նախագահն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում «Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Ինստուլտից ողջ մնալու միակ միջոցը՝ ասեղ վերցնելըՍամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Մինչև ե՞րբ պետք է քաղաքացին ապրի վախի և վերահսկման այս մթնոլորտում Դե որ թուրքը լավնա էդ ուրախ ավտոբուսներով գնացեք Թուրքիա. քաղաքացի (տեսանյութ)