Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀակակոռուպցիոն դատարանի մոտից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ: Հայտնում են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լարված իրավիճակ էր ստեղծվել, քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև։
Ըստ նախնական տվյալների, կան բերման ենթարկվածներ, նրանցից մեկը Վաղինակ Ղազարյանն է։
Նշենք, որ այսօր շարունակում է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը, որն ընդհատվել էր ապրիլի 15–ին։
Դատարանի բակում են հավաքվել Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ։ Այստեղ են նաև ոստիկանական մեծ ուժեր։ Աջակիցների մի մեծ խումբ էլ Երազի այգուց երթով ժամանել է դատարան։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



