Ի՞նչ ունեցվածքի տեր է Չինաստանում ՀՀ դեսպանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Սերգեյ Մանասարյանի՝ փետրվարի 10-ին Սերժ Սարգսյանի կողմից Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Մանասարյանին է պատկանում մեկ բնակարան եւ մեկ շինություն, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում:
Որպես շարժական գույք է հայտարարագրված Suzuki Grand Vitara 2.7 մակնիշի մեկ ավտոմեքենա: Նշենք նաեւ, որ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրում ոչինչ գրված չէ: Մանասերյանի՝ 2014թ. դրամական միջոցները տարեսկզբին կազմել են ընդամենը 200 եվրո, իսկ տարեվերջին արդեն՝ 150 եվրո, աշխատավարձից ստացված տարեկան եկամուտն էլ կազմել է 5 միլիոն 478 հազար դրամ:
Ըստ Մանասարյանի կնոջ՝ Իրինա Մանասարյանի 2015թ. հայտարարագրի, նորանշանակ դեսպանի կնոջ տարեկան եկամուտները կազմել են 1 միլիոն 442 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



