Օվերչուկը ժամանել է Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 16-ին: Դրա մասին հայտնել է Ռուսաստանի կառավարությունը:
Կողմերը կքննարկեն 2025 թվականի օգոստոսի 22-ին Աստրախանում հանձնաժողովի անցկացրած 23-րդ նիստի որոշումների կատարումը, ինչպես նաև ռուս-ադրբեջանական համագործակցության հիմնական ոլորտների զարգացման գործողությունների ծրագրի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կքննարկվի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ավելի վաղ Ադրբեջան էր այցելել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Դրանից հետո Ռուսաստանը և Ադրբեջանը հաշտվել են և համատեղ հայտարարություն տարածել:
Հետևեք մեզ՝ այստեղ



