Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նորապսակները իրենց երջանկությունը անմահացրել են այս նկարի մեջ՝ ողբերգությունից ընդամենը վայրկյաններ առաջ։

Նորապսակները ժայռից ընկնելուց հետո բազմաթիվ ոտքերի կոտրվածքներ են ստացել: Զույգը փորձում էր գեղեցիկ լուսանկար անել մեղրամսի ժամանակ, երբ ալիքը նրանց շպրտեց ժայռերի վրա, հաղորդում է The Sun-ը:
Նորապսակներ Մարելիզե և Ռայան Դրեյերները իրենց մեղրամսին հանգստանում էին Հարավային Աֆրիկայում: Նրանք ունեին լուսանկարների ցանկ, որոնք պլանավորում էին անել ճանապարհորդության ընթացքում: Ժայռոտ ափին ընտանիքը լուսանկարվել էր օվկիանոսի ափին և սպասում էր բարձր ալիքի ժամանմանը: Սակայն հզոր ալիքը նրանց գցեց ժայռերի վրա: Այս պահերը արտացոլված են նորապսակների լուսանկարներում:
Ընկնելու հետևանքով կինը երկու ոտք է կոտրել և վիրահատվել է, որի ժամանակ տեղադրվել է տիտանե թիթեղ և 12 պտուտակ։ Նա իր արձակուրդի երկու օրն անցկացրել է հիվանդանոցում, բայց չնայած դրան՝ պլանավորում է շարունակել իր ճանապարհորդությունը։ Նորապսակների ազգությունները չեն հրապարակվում։