Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայում երեխա ատամով է ծնվել։
Յուրաքանչյուր 2000-3000 ծնունդից միայն մեկ նման երեխա է ծնվում։
Նյուքասլի 17-ամյա բնակչուհի Շենոն ՄաքԱլիստերը որդի է ունեցել՝ լիովին ձևավորված ատամով։ Երեխայի մանկաբարձուհու խոսքով՝ նա երբեք նման բան չէր տեսել։
«Բոլոր նրանք, ովքեր եկել էին նորածնին տեսնելու, նույնքան զարմացած էին», - բրիտանական Metro հրատարակությունը մեջբերում է Քրուզ անունով տղայի տատիկի խոսքերը։ «Ամեն ինչից անկախ, նա պարզապես հիասքանչ է»։
Ծննդաբերական ատամները իսկապես բավականին հազվադեպ են հանդիպում: Տարբեր գնահատականների համաձայն՝ 2000-3000 երեխաներից միայն մեկն է ծնվում տեսանելի ատամներով: Դեպքերի 95%-ում դրանք կաթնատամների նորմալ լրացում են: Այնուամենայնիվ, երբեմն ծննդյան ժամանակ ատամների առկայությունը կարող է վկայել որոշակի բժշկական խնդիրների մասին, ուստի երեխաները պետք է հետազոտվեն: