«Զոնտիկ»-ը ռեկորդ է սահմանել տոմսերի վաճառքի առումով՝ վերջին 15 տարվա հայկական կինոյի ոլորտում
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրեր առաջ «Կինոմոսկվա»-ում տեղի ունեցավ ռեժիսոր Գոշ Հակոբյանի «Զոնտիկ» ֆիլմի պրեմիերան, որը մեծ արձագանք ստացավ։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանն ու Մոսո Կարապետյանը։
Գոշ Հակոբյանը Tert.am Life-ին պատմեց, որ առաջին weekend-ի տվյալներով «Զոնտիկ» ֆիլմը ռեկորդ է սահմանել տոմսերի վաճառքով` վերջին 15 տարվա բոլոր հայկական ֆիլմերի համեմատ։
«Զոնտիկ» գեղարվեստական Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա։ 1977 թվականին, Խորհրդային Հայաստանում տեղի ունեցավ ԽՍՀՄ պատմության ամենահամարձակ և աղմկահարույց բանկային կողոպուտներից մեկը։ Երկու եղբայրներ՝ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանները, երկար ժամանակ ուսումնասիրել էին Պետական բանկի կանխիկ գումարի տեղափոխման համակարգը։ Գողության գործիքը բոլորի համար անսպասելի էր՝ մանկական անձրևանոց։

Ավելի վաղ Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու զրուցել ստեղծագործական թիմի հետ: Ռեժիսոր Գոշ Հակոբյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը վաղուց էր ծնվել, իսկ դրա իրականացման վրա աշխատել են մոտ երկու տարի։ «Շատերն ասում էին՝ անիմաստ է այս ֆիլմը նկարել, բայց չլսեցինք»,- պրեմիերայից առաջ պատմեր է ռեժիսորը:

Հետևեք մեզ՝ այստեղ



