Հնարավոր են գետերի մակարդակի զգալի բարձրացումներ, ցանքատարածություններում՝ ջրածածկումներ. Արենիի համայնքապետարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիմք ընդունելով Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված 2026 թվականի կանխատեսումները՝ տեղեկացնում ենք, որ հանրապետության գետերում գարնանային վարարումների առավելագույն փուլերը սպասվում են՝
ապրիլի երրորդ տասնօրյակում,
մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակներում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արենիի համայնքապետարանը (Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ)։
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ տեղումների դեպքում հնարավոր են գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացումներ, ինչի հետևանքով մերձափնյա բնակավայրերում և ցանքատարածություններում կարող են առաջանալ ջրածածկումներ։
Հորդորում ենք՝
խուսափել գետերի ափամերձ տարածքներում գտնվելուց,
պահպանել անվտանգության կանոնները,
հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Հետևեք մեզ՝ այստեղ



