Ապրիլի երկրորդ կեսն էլ կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 12-13-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին՝ մերկասառույց։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 12-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Ապրիլի 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հետևեք մեզ՝ այստեղ



