Մարտինեսը վնասվածք է ստացել. հայտնի է ապաքինման ժամկետը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրակի օրը կայացած Ա Սերիայի հերթական տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ տպավորիչ՝ 5:2 հաշվով ջախջախեց մայրաքաղաքային «Ռոմային»։
Այդ խաղում արգենտինացի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ, սակայն հանդիպման 58-րդ րոպեին ստիպված եղավ փոխարինվել:
Բժշկական հետազոտությունների արդյունքում 28-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի սրունքի մկանային թեթև ձգվածություն։ Sky Sport-ի տեղեկություններով՝ Մարտինեսի ապաքինման համար կպահանջվի մոտ 15 օր, ինչի պատճառով նա բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումները։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը միլանյան ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ա Սերիայում խփած 16 գնդակով նա վստահորեն գլխավորում է Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հետևեք մեզ՝ այստեղ



