Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք․ փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 10-ին, ժամը 14։01-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան-Արզական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հողազանգվածը սարից սահել և լցվել է ավտոճանապարհի վրա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողազանգվածի սահք (մոտ 20 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները վտանգ ներկայացնող հատվածներից կատարել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, իսկ ՃՇՇ-ի կողմից տրամադրված տրակտորի միջոցով մաքրվել է ճանապարհը և վերականգնվել երկկողմանի երթևեկությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



