ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶՊՄԿ-ն արդեն մի քանի տարի է թվայնացման ակտիվ շրջափուլում է և վերջնարդյունքում ունենալու է ժամանակակից և ամբողջովին թվայնացված կառավարման և արտադրական մոդելներ:
Բացառիկ է և պարտավորեցնող, երբ տասնյակ ֆինանսական ընկերությունների կողքին ԶՊՄԿ-ն արդյունաբերական ոլորտի միակ մասնակից ընկերությունն էր, որն ուներ ոլորտում թվայնացման վերաբերյալ արդեն ձևավորված փորձ ու հստակ տեսլական:
Պանելային քննարկման ընթացքում ԶՊՄԿ գլխավոր տնօրենի թվայնացման գծով տեղակալ Սադըկ Ազիմովը բացատրեց, որ արդյունաբերական թվայնացումը նպաստելու է արդյունավետ տնտեսության ձևավորմանը, տալու է ավելի թիրախային աշխատելու հնարավորություն, նպաստելու է թե՛ բիզնեսի և թե՛ պետության զարգացմանը և այս ամենին զուգահեռ ներկայացրեց, թե թվայնացման ինչ գործընթացներ են իրականացվել և իրականացվելու ԶՊՄԿ-ում:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



