Աննային հանդիպելուց հետո կյանքս ամբողջովին փոխվել է. Բեզռուկովը իր նոր սիրո մասին (լուսակարներ)
ԼԱՅՖԴերասան Սերգեյ Բեզռուկովը, վերջերս հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում` դերասանուհի Իրինա Բեզռուկովայից բաժանվելու պատճառով։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ նա հարաբերություններ է սկսել իրենից 10 տարի փոքր ռեժիսոր, սցենարիստ Աննա Մատիսոնի հետ:
Օրերս զույգն առաջին համատեղ հարցազրույցն է տվել elle.ru-ին` խոսելով ստեղծագործական ու անձնական թեմաների շուրջ:
Բեզռուկովը խոստովանել է, որ Մատիսոնին հանդիպելուց հետո իր կյանքը ամոբողջությամբ փոխվել է: «Ես երջանիկ եմ, քանի որ գտել եմ իմ ռեժիսորին: Ի դեպ, ամեն դերասանի նման բախտ չի վիճակվում»,- ասել է Բեզռուկովը` առեղծվածային ժպիտը դեմքին խոստովանելով, որ ինքն այժմ սիրում է:
Անդրադառնալով սիրո թեմային՝ դերասանն ասել է, որ «մարդիկ դեպրեսիայի մեջ են ընկնում, երբ չեն կարողում գտնել իրենց կյանքի սերը»:
«Ինձ մոտ, բարեբախտաբար, ճգնաժամ չի նկատվում»,- ժպտալով շարունակել է Բեզռուկովը:










