Մանրամասներ՝ Շենիկ գյուղի կրակոցներից․ վիրավորը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 7-ին, կրակոց է հնչել Արմավիրի մարզում, ինչի հետևանքով արձանագրվել է մահ։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան խոշորացված համայնքի Շենիկ բնակավայրում՝ գյուղապետարանին հարակից փողոցներից մեկում, կրակոց է հնչել, և կա տուժած։
Մինչ քրեական ոստիկանները սահմանազատում էին տարածքը, Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժին, և հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով մահացել է։
Մինչ քննիչն ու փորձագետը դեպքի վայրի զննություն էին կատարում, Արմավիրի քրեական ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ տեղեկություններ են ստացել, որ սպանությունը կատարել է Շենիկ գյուղի բնակիչ, 45-ամյա Սպարտակ Եղիազարյանը։Վերջինս ավտոմեքենան արագ վարելու շուրջ վիճաբանել է սպանվածի հետ, ապա իր մոտ պահվող հրազենով կրակոց է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մահ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Հետևեք մեզ՝ այստեղ



