Աարոն Ռեմզին պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուելսի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Աարոն Ռեմզին պաշտոնապես հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։
35-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է մեքսիկական «Պումասը», որի շարքերը նա լքել էր 2025 թվականին։ Իր որոշման մասին Ռեմզին հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում արած գրառմամբ.
«Սա բարդ որոշում էր։ Երկար մտորումներից հետո որոշեցի վերջակետ դնել ֆուտբոլային կարիերայիս։
Նախ, ցանկանում եմ խոսել Ուելսի հավաքականի մասին։ Ինձ համար մեծ պատիվ էր կրել ազգային թիմի մարզաշապիկն ու ապրել այնքան անհավանական պահեր։ Սա անհնար կլիներ առանց այն բոլոր մարզիչների և անձնակազմի հսկայական ներդրման, որոնց գլխավորությամբ ես խաղացել եմ և ովքեր ինձ աջակցել են բազմաթիվ հարցերում։
Երկրորդ՝ շնորհակալ եմ բոլոր այն ակումբներին, որտեղ բախտ եմ ունեցել հանդես գալ։ Շնորհակալություն բոլոր մարզիչներին և աշխատակիցներին, որոնք օգնեցին ինձ իրականացնել երազանքս և խաղալ ամենաբարձր մակարդակով։
Եվ վերջապես, անչափ շնորհակալ եմ կնոջս, երեխաներիս և իմ ողջ ընտանիքին։ Առանց այս ողջ ընթացքում ձեր ցուցաբերած անվերապահ աջակցության՝ ոչինչ չէր ստացվի»,- գրել է ուելսցի կիսապաշտպանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



