Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում` ԱԺ-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2029-30 ուսումնական տարին ներառյալ ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։ Այդ նպատակով 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում՝ նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի և կգործարկվի ընդունելության նոր կարգը, որի պահանջն ամրագրված է նոր օրենքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Համապատասխան նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագծով բովանդակային փոփոխություն չի առաջարկվում, այլ ընդամենը, հաշվի առնելով մեծածավալ փոփոխությունների իրականացման համար պահանջվող աշխատանքները, առաջարկվում է անցումային դրույթները հստակեցնել։

Ըստ նախարարի՝ քննարկվող նախագծով կարգավորում է անցումային ժամանակահատվածում ընդունելության գործընթացի կազմակերպումը, որը կմնա անփոփոխ մինչև 2030 թվականը։ Նոր օրենքի համաձայն՝ նոր պայմաններով նախատեսվող ընդունելությունը կազմակերպվելու է նշված ժամանակահատվածից հետո, երբ բուհերն արդեն պատրաստ կլինեն ընդունելության նոր համակարգին անցմանը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երկրորդ կարգավորումը վերաբերում է բուհերի կառավարմանը, մասնավորապես՝ ռեկտորների ընտրության գործընթացին, որտեղ ևս որոշակի տեխնիկական բնույթի փոփոխություններ են առաջարկվում։

Նշվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի սահուն կիրարկման համար անհրաժեշտ անցումային դրույթների և համապատասխան լիազորող նորմերի նախատեսման անհրաժեշտությամբ։

Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ապահովել գիտական կազմակերպությունների և բուհերի կառավարման ընթացիկ գործընթացների կարգավորումը՝ նախքան նոր օրենքի կիրարկումն ապահովող անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:

Նախագծի ընդունումը կնպաստի նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների (մասնավորապես՝ բակալավրի կրթական աստիճանում) ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատվող մասնագիտությունների և քննությունների ցանկի, պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ տեղերի հաստատման համար լիազորող նորմերի ամրագրմանը՝ մինչ նոր ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար