Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար․ «Ուժեղ Հայաստան»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարության վերաբերյալ ասել է, որ բաց են համագործակցության և համախմբման համար բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են «Ուժեղ Հայաստանի» գաղափարները։
«Կոնկրետ ՀԱԿ-ի մասին խոսելով նշեմ, որ Նարեկ Կարապետյանը առիթ ունեցել է ասելու, որ մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, այն ուժերի, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար։
Մյուս ուժերի հետ համագործակցության ձևաչափերը կարող են տարբեր լինել»,-նշել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



