Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահացել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի և աշխույժ երեխա էր, դրա հետ մեկտեղ՝ շատ խելացի։ Երեք տարեկանում արդեն «Չարի վերջը», «Ես իմ անուշ Հայաստանին» անգիր գիտեր։ Տատիկն էր սովորեցրել։ Փոքր տարիքում երգել էր սիրում։ Կանգնում էր աթոռի վրա և երգում ու արտասանում էր։ Հաճախեց մանկապարտեզ։ Շատ հետաքրքրասեր էր, սիրում էր ամեն ինչից հարցնել։ Մանկապարտեզի դաստիարակչուհին ասում էր՝ կեսօրին չէր ուզում քնել, որ անընդհատ հարցեր տար։ Գանգուր մազերի համար իրեն «խուճուճ» էին ասում։ Շատ կենսուրախ մարդ էր, ես իրեն գոնե մեկ օր տխուր չեմ տեսել։ Շատ հարմարվող, բարի, ընկերասեր, կենդանասեր տղա էր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Էմիլ յան՝ Սպարտակի մայրիկը։

Սպարտակը ծնվել է Սյունիքի մարզում՝ Ագարակ քաղաքում, զինվորականների ընտանիքում։ 2014 թվականին ընտանիքը Ագարակից տեղափոխվում է Եղեգնաձոր։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին շատ լավ է սովորել։ «Հրաշալի գիտեր հայոց պատմությունը, տիրապետում էր բոլոր իրադարձություններին, թվականներին ու փաստերին։ Շատ լավ գիտեր նաև հայոց լեզուն։ Բոլոր առարկաներն էր սովորում, բայց կարծես կենտրոնացել էր «Հայոց պատմություն» առարկայի վրա։ Իրեն դպրոցում բոլորն էին սիրում՝ ուսուցիչները, դասընկերները»։

Դպրոցն ավարտելուց հետո Սպարտակն ընդունվել է ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ «Ուզում էի, որ նա բժիշկ դառնար, մեկ տարի պարապեց, բայց ասաց. «Մամա՛, սա իմը չի։ Իմը հայոց լեզուն և հայոց պատմությունն է»։ 12-րդ դասարանում՝ դպրոցում, երբ պատմության ուսուցիչը չէր գալիս, նա իրենից ցածր դասարանում փոխարինում էր նրան։ Սպարտակս ուզում էր դեսպան դառնալ արաբական երկրներում։ Ընդունվեց բուհ, միշտ ասում էր՝ եթե սովորեմ, ուրեմն միայն պետական համալսարանում։ 0,25 բալ չհերիքեց, և ընդունվեց վճարովի համակարգ։ Բանակում էր ծառայում, այդպես էլ չիմացավ, որ անվճար համակարգ է տեղափոխվել։ Ընդունված ուսանողներից մեկը դուրս էր եկել համալսարանից, նրա փոխարեն Սպարտակն էր անցել անվճար համակարգ»։

Զինվորական ծառայության մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին ուզում էր ծառայել, բայց մյուս կողմից էլ ասում էր՝ ավելի լավ կլիներ, որ այս երկու տարին սովորեի։ «Շատ էր ուրախացել, որ ընդունվել է, ուզում էր ուսանող դառնալ։ Երազանքը դեսպան դառնալն էր»։ Բայց, ավաղ, ոչ միայն դեսպան, այլ առհասարակ ուսանող լինելու Սպարտակի ցանկությունն անկատար մնաց։

2019 թվականի հուլիսի 19-ին Սպարտակը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Ծառայության ժամանակ նա երբեք որևէ բանից չի դժգոհել։ Միայն պատերազմի ժամանակ մեկ օր շատ տխուր էր, ասաց, որ հոգնել է։ Երբեք չի բողոքել ծառայությունից, ուղղակի կարոտում էր։ Անգամ պատերազմի ժամանակ էր ասում, որ ամեն ինչ լավ է։ Հայրիկի պես Սպարտակս էլ է հրետանավոր եղել։ Լավ ծառայության համար խրախուսվել է «Բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով։ Պատերազմից առաջ նաև սերժանտի կոչում էր ստացել։ Իսկ արդեն պատերազմի ժամանակ զանգահարեց. «Մա՛մ, ուզում են ինձ միանգամից լեյտենանտի կոչում տալ, համաձայնե՞մ»։ Ինքն էլ իր հարցին պատասխանեց. «Մա՛մ, չեմ համաձայնել, այդ դեպքում պատերազմից հետո ինձ կպահեն բանակում՝ որպես սպա, իսկ ես չեմ ուզում, ես ուզում եմ սովորել»։ Հինգ զինակից ընկերներին էին նույնն առաջարկել, երեքը համաձայնել էին, Սպարտակս ու ընկերը՝ հրաժարվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 26-ին հերթապահության էի, ես արդեն հասկանում էի, թե ինչ է կատարվում։ Սպարտակին զանգահարեցի, հարցրեցի, թե ինչ կա։ Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, հարցրեց՝ ձեզ մոտ ի՞նչ կա։ «Մեզ մոտ լարվածություն կա»։ Սպարտակը ծիծաղեց անգամ, շատ հանգիստ ձայնով էր խոսում։ Բայց իրենց արդեն դիրքեր էին տարել։ Սեպտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին իրենից որևէ նորություն չեմ ունեցել։ 30-ին զանգահարեց. «Մա՛մ, ես ողջ-առողջ եմ, փրկվել եմ, նահանջում ենք Մատաղիսից, գալիս ենք Դրմբոն»։ Հետո արդեն ընկերներից իմացա, որ այդ օրերին արկն ընկել է, նա գլխի ցնցում է ստացել, տեսողությունն է անգամ վատացել, դրա համար չի կարողացել զանգահարել»։

Դրանից հետո Սպարտակն ամեն օր զանգահարել է մայրիկին։ «Նոյեմբերի 8-ին չզանգահարեց, շատ նեղված էի։ Ամուսինս կարողացավ կապ հաստատել ծանոթների հետ, որ վերջիններիս օգնությամբ կապվեինք Սպարտակիս հետ։ Ուղղակի ուզում էինք իր ձայնը լսել։ Նոյեմբերի 9-ի առավոտյան զանգահարեց՝ ամեն ինչ նորմալ է։ Ասաց, որ ուզում է նաև հայրիկի հետ խոսել։ Խոսել էր նաև հայրիկի հետ, դրանից հետո իր հետ կապը կտրվեց։ Հաջորդ օրն իմացանք, որ տղաս զոհվել է»։

Սպարտակը զոհվել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ի և «Մարտունի 3»-ի միջանկյալ հատվածում։ «Անօդաչուի բեկորը ոտքի մայր երակն է ծակել։ Արնահոսել է, ցանկացել են տեղափոխել, կես ճանապարհին մահացել է»։ Սպարտակը շուտ է «տուն հասնում», մայրիկն ասում է՝ որդուն կարողացավ հրաժեշտ տալ, մարմինը վնասված չէր, միայն այդ փոքրիկ վնասվածքն էր։ «Բայց կարծես 10 տարով ծերացած լիներ»։

Սպարտակն ընկերուհի ուներ, պատրաստվում էր պատերազմից վերադառնալուց հետո ամուսնանալ։ Նրա կրտսեր եղբայրն էլ է պատերազմի ժամանակ բանակում ծառայելիս եղել։ «Հայկս նորակոչիկ էր, մեկ ամիս եղել է մարտի դաշտում։ Փոքրս հրաշքով է փրկվել»։

Տիկին Էմիլ յան նշում է՝ որդին երբեք չի մտածել մարտի դաշտը լքելու մասին։ «Ասում էր. «Եթե նման բան անեմ, մա՛մ, ինչպե՞ս կարող եմ մարդկանց աչքերին նայել։ Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ։ Երբեք չեմ լքի մարտի դաշտը, որ իմ վրա պիտակ կպցնեն»։ Երբեմն ամուսնուս հետ զրուցում ենք այս մասին, նա միշտ ասում է՝ նա երբեք չէր գա, եթե անգամ գնայինք իր հետևից։ Իրենց դիվիզիոնը վերջին օրերին չէին տանում առաջնագիծ, բայց նա իր ընկերների հետ գնացել է. «Չեմ կարող իմ ընկերներին մենակ թողնել»։ Հենց նրանք են պատմում, որ շատ թեժ մարտերի մեջ է եղել Մատաղիսում, Քարինտակում, Կարմիր շուկայում, Շուշիում, Մարտունիում։ Որպես հրետանավոր՝ այնքան ճիշտ են եղել Սպարտակիս հաշվարկները, որ մեծ վնասներ են հասցրել թշնամուն։ Չեմ կարողանում համակերպվել այն հանգամանքի հետ, որ զինադադարի կնքումից ժամեր առաջ է զոհվել։ Իր ամենամոտ ընկերը՝ Նարեկը, Ագարակ քաղաքից էր, անվճար սովորում էր Բժշկական համալսարանում։ Նորակոչիկ էր, առաջին արկն ընկել էր, ու նա զոհվել էր։ Սպարտակս անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, Նարեկից ի՞նչ կա։ Իրեն չէի ասում, որ ընկերը զոհվել է, բայց հետո Սպարտակս գլխի ընկավ։ Հաճախ ասում էր. «Մա՛մ, Նարեկի համար էլ եմ կռիվ տալիս, ոչ միայն ինձ համար»։

Սպարտակիս ասում էի՝ ուզում եմ կամավոր քեզ մոտ գալ։ «Մա՛մ, սա քո տեղը չի»։ Բոլորիս մասին մտածում էր։ «Մամա՛, մանկության տարիներին այն սարսափ ֆիլմերը, որ տեսել եմ, դրանք այս պատերազմի դիմաց ոչինչ են։ Այնքան բան եմ տեսել, որ վերադառնամ, ամեն ինչ պատմելու եմ»։ Բայց չեկավ ու չպատմեց»։

Ապրելու ուժի մասին։ «Հայկս դարձավ մեր կյանքի շարժիչ ուժը։ Մի օր ինձ ասաց. «Մամա՛, հետ մի՛ նայիր, առաջ նայի՛ր, ոչ մի բան չես կարող հետ բերել»։ Սթափվեցի։ Հայկս ամեն ինչ անում է, որ մեզ համար լավ լինի։ Որպես եղբայրներ՝ շատ կապված էին իրար հետ»։

Հ. Գ. - Սերժանտ, հրետանավոր Սպարտակ Մնացականյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Հուղարկավորված է Ագարակի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ Կարապետյան