Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախնական տվյալներով՝ Էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ այսօր, ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։
Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։
Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- նշել է նա։։
Ավելի վաղ shamshyan.com-ը հաղորդել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունում կրակոց է հնչել, մեկ անձ վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



