Երևան, 26.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՄԻՊ-ի կողմից որևէ խափանման միջոց կիրառելու կամ այն փոփոխելու միջնորդությամբ կամ երաշխավորությամբ հանդես գալու օրենքով սահմանված ընթացակարգ առկա չէ․ հայտարարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի գործով վերջին օրերին մի շարք օգտարարեր գրառումներ են կատարում և նշում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը։

«Ընդ որում, որոշ օգտատերեր, ծանոթ չլինելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, մի քանի օր շարունակ կատարում են գրառումներ ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով փաստացի արատավորող տեղեկություններ տարածել կառույցի իրականացրած գործունեության առնչությամբ:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ընթացակարգը սահմանված է օրենքով, ըստ որի՝ Պաշտպանին կարելի է դիմել փոստի, Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով: Ուստի, սոցիալական հարթակներում կատարված գրառումների միջոցով չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը սկսում է բողոքի քննարկման ընթացակարգեր:

Տեղեկացնում ենք, որ Դավիթ Մինասյանի իրավունքներին առնչվող հարցի ուսումնասիրությունը սկսվել է ոչ թե որևէ դիմումի, այլ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ: Ընդ որում՝ հարցի ուսումնասիրությունն ու վերջինիս առնչությամբ լիազորությունների գործադրումը սկսվել են միջադեպից հետո անհապաղ:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ «... Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, որևէ իրավունքի իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով և այլն։

Պաշտպանը կարևորում է դեպքի բոլոր հանգամանքների անկախ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը: Այս առումով Պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին` քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է արձանագրել նաև հանրային խոսույթում ատելության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման մտահոգիչ միտումը։ Այս համատեքստում Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող, ատելություն կամ բռնություն հրահրող արտահայտություններից՝ հաշվի առնելով դրանց վտանգավոր ազդեցությունը հասարակական համերաշխության վրա։

Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ և հետևողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ»:

Այնուհետև Պաշտպանի ներկայացուցիչներն ապրիլի 2-ին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով: Այցից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ «...Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։

Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում` բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։

Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը:

Պաշտպանը կարևորում է յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի կյանքի և առողջության իրավունքի ապահովումը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու նրանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական օգնությունը, ինչպես նաև կրթության և այլ հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը։

Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին և պահպանելով դատարանների գործունեությանը չմիջամտելու արգելքը` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:

Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ»:

Այցերից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, բացի բանավոր անընդհատ հաղորդակցությունից, նաև գրագրություն է իրականացվել պետական իրավասու մարմինների հետ:

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառվել է դատարանի որոշմամբ, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով:

Բացի այդ, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների առնչությամբ տարածվող ապատեղեկատվությունը՝ ընդգծենք, որ առկա չէ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որևէ խափանման միջոց կիրառելու կամ այն փոփոխելու միջնորդությամբ կամ երաշխավորությամբ հանդես գալու՝ օրենքով սահմանված ընթացակարգ:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով անձի առողջական վիճակի հետ կապված տեղեկատվությունը, ինչպես նաև նրա կրթության շարունակականությունն ապահովելու հարցերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ապրիլի 3-ի առավոտյան հավելյալ գրագրություն է վարվել՝ անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով:

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Դավիթ Մինասյանի առողջական վիճակին առնչվող խնդիրները ՄԻՊ ներկայացուցիչն ամենօրյա ռեժիմով քննարկել է առողջապահական հաստատությունների, այդ թվում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավասու ներկայացուցիչների հետ:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակային խոսքում՝ հարցազրույցներում, ճեպազրույցի ժամանակ վերոնշյալ դեպքին բազմիցս է անդրադարձել (հղումները հասանելի են ինտերնետային տարբեր ռեսուրսներում)։

Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի առջև հավաքվել էին նաև Դավիթ Մինասյանի գործով հետաքրքրված անձինք, որոնք նամակ են փոխանցել՝ հասցեագրված Մարդու իրավունքների պաշտպանին։ Պայմանավորված ավելի վաղ նախատեսված և այդ պահին իրականացվող այցով՝ Անահիտ Մանասյանը ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել հանդիպելու անձանց հետ: Միևնույն ժամանակ, քաղաքացիներին հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալը՝ առաջարկելով անմիջապես հանդիպում կազմակերպել ՄԻՊ աշխատակազմի՝ ոլորտը համակարգող դեպարտամենտի ղեկավարի հետ։ Քաղաքացիների կողմից առաջարկը մերժվել է։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ ընդգծում ենք՝ յուրաքանչյուր դեպքում Մարդու իրավունքների պաշտպանն իրացնում է իրեն վերապահված ամբողջ գործիքակազմը՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով իրեն վերապահված լիազորություններով։

Միևնույն ժամանակ, կարևորում ենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ հաղորդակցությունը էթիկական սկզբունքների պահպանմանբ իրականացնելու անհրաժեշտությունը, ինչը մի շարք դեպքերում խախտվում է, այդ թվում՝ այս գործի շրջանակներում:

Ուստի, հորդորում ենք զերծ մնալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, արատավորող և անհիմն դատողություններից, ինչպես նաև հաստատության գործունեությանը միջամտելու ցանկացած փորձից»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Վանաձորս․ Ալիկ ԱլեքսանյանՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքում Գերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 5-ին լույս չի լինելու Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է դանակահարությամբ․ 1 անձ ձերբակալվել է Ադրբեջանում արտադրված շինանյութ է բերվել Հայաստան Կոտայքի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 50-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Մասյացոտնի թեմը հրավիրում է Ուխտի Սուրբ Պատարագի Կիվուն մեկնաբանել է Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը Զախարովան կոշտ արձագանքել է ճապոնացի լրագրողներին Ռուսաստանում նշել են «Օրեշնիկի» նոր հնարավոր թիրախները Ուկրաինայում Ժամանել է 8 մարտական հաշվարկ․ նոր մանրամասներ՝ նորակառույց շենքում բռնկված հրդեհից Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինՀստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս «Այս երգը նվիրել էի Մարիաննային տարիներ առաջ մեր ամուսության տարեդարձի կապակցությամբ». Գարիկ Պապոյանն ու Մարիաննան զուգերգ են ներկայացրել Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետՌԴ-ում պաշտոնական մակարդակով հետաքրքրություն են ցուցաբերել TRIPP-ի նկատմամբ, մասնակցություն են ցանկանում ունենալ․ Արարատ Միրզոյան Կամչատկայում զգալի երկրաշարժ է տեղի ունեցել Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը․ փաստաբան «Դատաստանի սառցադաշտի» հալոցքի նոր վտանգ են բացահայտել գիտնականները Ես միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանԵրևանում բեռնատարը բախվել է հաստաբուն ծառին և այն տապալել Մեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել ԿարապետյանԳազ չի լինի բազմաթիվ հասցեներում «Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էԿիվուն մեկնաբանել է Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը Շքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ որպես գրավիչ գործատու Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի Սարգսյան