Հրդեհի ժամանակ կինը պատուհանից դուրս է նետել փոքրիկ երեխային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի մարզի Սեմյա այգեգործական համայնքի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հրդեհը բռնկվել է ապրիլի 4-ի վաղ առավոտյան Վոսկրեսենսկի շրջանի Պոտապովսկոե գյուղում: Մայրը և նրա հնգամյա որդին ձեղնահարկում են եղել, երբ հրդեհը սկսվել է: Երեխային փրկելու համար կինը նրան պատուհանից դուրս է նետել, ապա ինքն էլ նմանատիպ ձևով դուրս է ցատկել:
Զոհը ժամանած փրկարարներին բացատրեց, որ իր ամուսինը և երկրորդ որդին, ինը տարեկան, մնացել են այրվող շենքում. նրանց կյանքը փրկել հնարավոր չէ։ Կինը և տղան տեղափոխվել են հիվանդանոց՝ ծխի շնչառության ախտանիշներով։
Գերատեսչությունը հավելեց, որ հրդեհի մասին առաջին անգամ հաղորդվել է ժամը 5:28-ին, իսկ ժամը 5:58-ին կրակը տեղայնացվել է՝ սահմանափակելով դրա տարածումը մինչև 63 քառակուսի մետր: Հրդեհը մարելու համար գործի են դրվել քսաներեք հրշեջ և ութ մասնագիտացված մեքենա:
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



