Երևան, 05.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդին

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժման համահիմնադիր Հայկ Նահապետյանն այսօր շարժման մյուս ներկայացուցիչների հետ Էջմիածնում էր:

Շարժման անդամները  Մայր աթոռում մասնակցեցին Վեհափառ Հայրապետի  ձեռամբ մատուցած Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին:

Պատարագից հետո Մայր Աթոռի բակում Հայկ Նահապետյանը զրուցեց քաղաքացիների հետ, որոնք իրենց դժգոհությունն էին հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իշխանությունների վերաբերմունքի հետ կապված եւ աջակցություն հայտնում Վեհափառին:

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժման համահիմնադիր Հայկ Նահապետյանը քաղաքացիներին ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենային Հայոց Հայրապետի պաշտպանության պահանջ-խնդրագիրը, որը պատրաստվում են ներկայացնել Եկեղեցիների Համաշխարհային խորհրդին։

Հարյուրավոր քաղաքացիներ աջակցեցին նախաձեռնությանը եւ պատրաստակամություն հայտնեցին միանալ ստորագրահավաքին:
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) 2025 թվականի հուլիսին տարածել էր հայտարարություն, որով խոր մտահոգություն էր հայտնել Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունները և բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը։ Միաժամանակ Սուրբ վայրերի նկատմամբ ուժի կիրառման և հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ էին առաջացրել կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության առնչությամբ։

Այս համատեքստում՝ ԵՀԽ-ն կոչով դիմել էր Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինս ապահովի բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունն ու օրինական իրավունքները, զերծ մնա այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական կառույցների դեմ ուղղված թիրախավորում կամ հանրային թշնամանքի հրահրում, հարգի կրոնական ազատության, օրինական ընթացակարգերի և հավատքի խաղաղ արտահայտման սկզբունքները, խրախուսի պետական կառույցների և կրոնական համայնքների միջև բաց և կառուցողական երկխոսությունը։

Միաժամանակ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը իր զորակցությունն էր հայտնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, որի պատմական վկայությունն ու մնայուն դերը երկար ժամանակ մեծապես նպաստել են ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համաշխարհային Քրիստոնեական համայնքի հոգևոր կյանքին և զորացմանը։ 
Սակայն Հայաստանի Կառավարությունը ոչ միայն ականջալուր չեղավ ԵՀԽ-ի կոչին, այլև հետևողական կերպով շարունակեց հետապնդումները հոգևորականների, եկեղեցու նվիրյալ և հավատավոր զավակների, Ամենայն  Հայոց Կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ի նկատմամբ։

Հաջորդաբար ձերբակալվեցին  չորս եպիսկոպոսներ, այդ թվում՝ թեմերի առաջնորդներ, ինչպես նաև մի շարք հոգևորականներ։ Քրեական հետապնդման են ենթարկվում նրանք, ովքեր բացահայտորեն դեմ են իշխանությունների կողմից իրականացվող այն քաղաքականությանը, որով Եկեղեցին համարվում է հայ ժողովրդի ազգային ինքնիշխանության և հոգևոր անկախության սպառնալիք։
Միևնույն ժամանակ, պետական իշխանությունները նախաձեռնել են ոչ եկեղեցական կառավարման մարմինների ստեղծում, որոնք իշխանություն են պահանջում Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերի նկատմամբ։ Սա կոպտորեն խախտում է ինչպես ՀՀ  Սահմանադրությամբ ամրագրված Եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը, այնպես էլ կրոնի ազատության վերաբերյալ միջազգային հիմնարար նորմերը։

Հանրային ոլորտում, պաշտոնյաների թողտվությամբ և մասնակցությամբ, տարվում է Եկեղեցու և նրա հոգևոր ղեկավարության վարկաբեկման արշավ։ Նման կեցվածքը ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ և մեծացնում հավատացյալների վրա ճնշումը՝ զրկելով նրանց իրենց ավանդական հավատքը ազատորեն դավանելու օրինական իրավունքից։
Նկարագրված իրադարձությունները չեն ծավալվում մեկուսացված։ Հայ Առաքելական Եկեղեցու համակարգված թուլացումը տեղավորվում է հայկական ինքնության վրա տարածաշրջանային ճնշման ավելի լայն համատեքստում։
Ադրբեջանը հրապարակավ աջակցում է Հայ Առաքելական Եկեղեցու ճնշմանը՝ ցուցադրելով համաձայնեցված շահագրգռվածություն հայ ժողովրդին զրկելու իր պատմական հիշողության և հոգևոր ինքնության գլխավոր պահապանից։

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ է հղել, որում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն մեղադրում է «մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու մեջ»:
Միաժամանակ Ադրբեջանում կայացած կրոնական հարցերով նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ ադրբեջանցի հոգևոր առաջնորդը մասնավորապես հայտարարել է. «Կրոնական առաջնորդների հետ ազատագրված Ղարաբաղ այցելությունների ժամանակ մենք պարբերաբար նրանց ծանոթացնում ենք ադրբեջանական իրականությանը։ Ներկայացնում ենք համոզիչ ապացույցներ, որոնք բացահայտում են Հայ եկեղեցու հակաադրբեջանական քարոզչությունը և մինչ օրս շարունակվող ռևանշիստական ապատեղեկատվությունը», – հայտարարել է Փաշազադեն առանց մանրամասների:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեի կողմից իրականացվող հետապնդման քաղաքականությունը լրացվեց  օրերս Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով, որտեղ իբր Եկեղեցու բարենորոգումների քողի ներքո բացահայտ  կերպով հետապնդվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, առաջարկվում է ընդունել Եկեղեցու նոր Կանոնադրություն և իրականացնել Կաթողիկոսի նոր ընտրություններ։
Այդ նախընտրական ծրագրում մասնավորապես նշված է, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և որդեգրում է ճանապարհային հետևյալ քարտեզը՝
ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),
բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,
գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,
դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։
 Հայաստանի իշխանությունների, մասնավորապես Կառավարության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հոգևորականների, Վեհափառ Հայրապետի և Եկեղեցու նվիրյալ և հավատավոր զավակների նկատմամբ իրականացվող հետապնդումները նաև լրջագույն մարտահրավեր է, նետված 356 Եկեղեցի-անդամ ունեցող Եկեղեցիների համաշխարհային խորհրդին։ 
Հաշվի առնելով վերը նշվածը՝ «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին քննարկելու հետևյալ քայլերը.

● Կոչ անել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին ազատ արձակել Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր հոգևորականներին և հոգևորականներին, որոնք բանտարկվել են իրենց եկեղեցական և քաղաքացիական դիրքորոշման համար, և ապահովել նրանց գործերի արդար քննությունը.

● Մտահոգություն հայտնել պետական մարմինների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը միջամտելու և Եկեղեցու կանոնիկ կառուցվածքին և պետությունից անկախության սահմանադրական սկզբունքին հակասող կառույցներ ստեղծելու փորձերի վերաբերյալ.
● Քննարկել անկախ առաքելություն ուղարկելու հարցը՝ Հայաստանում կրոնական ազատության իրավիճակը գնահատելու, այդ թվում՝ բանտարկված հոգևորականների կալանքի պայմանները գնահատելու համար.

● Հայտարարություն տարածել՝ աջակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ամբողջականությանը և հոգևոր ինքնիշխանությանը, որպես հայ ժողովրդի կրոնական և ազգային ինքնության իրավունքի անբաժանելի մաս։
Մենք համոզված ենք, որ Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը, որը բազմիցս պաշտպանել է կրոնական ազատությունը աշխարհի տարբեր շրջաններում, չի կարող լռել այս զարգացումների նկատմամբ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կրում է 1915 թվականի ցեղասպանության, Արցախի ողբերգության և հայերի ազգային գոյատևման դարավոր պայքարի կենդանի հիշողությունը: Այս ինստիտուտի ոչնչացումը կամ դրա ենթարկումը պետական կառույցներին, որոնք գործում են ի հակադրություն ազգային շահերի, հավասարազոր է Հայաստանի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում հայ ժողովրդին տարբերակող քաղաքակրթական ինքնության կորստին: Առանց իր անկախ հավատքի Հայաստանը դադարում է լինել Հայաստան»:

Գումարն արդեն հորիզոնում է. 3 կենդանակերպի նշաններ մտնում են բարգավաճման շրջան մինչև ապրիլի 19-ըՀռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը ՀՊԼ․ «Նոա»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը Կինը երեխա է լույս աշխարհ բերել հենց մարզապալատում՝ Կանադայում NHL-ի խաղի ժամանակՈւկրաինան մտադիր է դիմել ԱՄՆ Կոնգրեսին՝ Patriot-ի հրթիռներ տրամադրելու խնդրանքով. The TimesԵղվարդում «Opel» է այրվել Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ1 զnh, 2 վիրավnր. ողբերգական ավտովթար Արագածոտնում Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Ադրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Սառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Նոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱշխարհի ամենաթանկ դարպասապահների տասնյակը Մուտք են գործել «Նոր Ձորաբերդ» ռեստորան և այնտեղից գnղություն կատարել․ վնաuը կազմում է մոտ 6 մլն դրամՍանկտ Պետերբուրգի ծննդատանը կինը լույս աշխարհ է բերել միանման երկվորյակ աղջիկների քառյակՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՄարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք Կրեմլում պարզաբանել են, թե ինչու է Պուտինի և Փաշինյանի զրույցը փակ բնույթ կրել Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըԱշխարհի երեք առաջնություն բաց թողնելը լիակատար ձախողում է․ Մալդինի Իրանի դեմ պшտերազմը խանգարում է Ուկրաինային․ Զելենսկի Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կա զnհ և անհետ կորածներ Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր, բացեք անիծյալ նեղուցը․ Թրամփ Իսրայելը hարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանի բնակելի շենքերին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 5-ին Հուսով եմ, որ Բուշերի ատոմակայանում աշխատող ռուսաստանցիները գիշերը կժամանեն Հայաստան․ Լիխաչով Իսրայելը օգնել է ԱՄՆ-ին իրանցիների կողմից խոցված F-15 ինքնաթիռի օդաչուի փրկարարական գործողության ժամանակ․ Fox News Հայաստանը ըմբռնում է ցուցաբերել Ռուսաստանի մտահոգությունների շուրջ․ Լավրով Ջուր չի լինի որոշ ժամանակ Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Պետք է ընդունել պարտությունն ու Չեմպիոնների լիգայի խաղին մեկնել պարզ գլխով. Արտետա Սերբիայի գազային ենթակառուցվածքների վրա նախապատրաստվող հшրձակումը կանխվել է. Վուչիչ Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է․ Պեսկով Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի․ Պեսկով Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԹաց ձյուն, ժամանակ առ ժամանակ անձրև. եղանակն այս օրերին Այսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Արցախյան պшտերազմից տարիներ անց տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը․ մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով․ Գարեգին Բ «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնքՀայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ապրիլի 5-ի հորոսկոպը. Այծեղջյուրներին՝ հանգիստ, Կշեռքներին՝ կասկածներ Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում․ Վահագն Խաչատուրյան