Ուկրաինան մտադիր է դիմել ԱՄՆ Կոնգրեսին՝ Patriot-ի հրթիռներ տրամադրելու խնդրանքով. The Times
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան ծրագրում է դիմել ԱՄՆ Կոնգրեսին Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ հրթիռների խնդրանքով՝ ռուսաստանյան հարվածների ուժգնացման և զինամթերքի պակասի ֆոնին, հայտնում է The Times-ը:
Ըստ պարբերականի, Կիևը դիտարկում է ոչ միայն ամերիկացի օրենսդիրներին, այլև ԱՄՆ հանրությանն ուղղակիորեն դիմելու հնարավորությունը՝ ձգտելով արագացնել ռազմական օգնության վերաբերյալ որոշումների ընդունումը:
Աղբյուրները նշում են, որ Patriot-ի հրթիռների պակասը օրհասական է դառնում, քանի որ այդ համակարգերն առանցքային են ուկրաինական քաղաքներն ու ենթակառուցվածքները հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ Վաշինգտոնի ուշադրությունն ու ռեսուրսները մասնակիորեն վերաբաշխվում են այլ ուղղությունների վրա, ներառյալ Մերձավոր Արևելքը: Այս ֆոնին Ուկրաինան փորձում է ուժեղացնել ճնշումը ամերիկացի քաղաքական գործիչների վրա՝ սպառազինության մատակարարումների շարունակականությունն ապահովելու համար:
Հետևեք մեզ՝ այստեղ



