Մեկնում ենք մեդալների համար. Ծանրամարտի հավաքականների մարզիչների սպասելիքները Եվրոպայի առաջնությունից առաջ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 19-ից 26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին ընդառաջ Հայաստանի կանանց և տղամարդկանց ազգային հավաքականներն այս օրերին անցկացնում են իրենց վերջին ուսումնամարզական հավաքները:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի խոսքով՝ թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 16-ին.
«Սա մեր վերջին ուսումնամարզական հավաքն է: Պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մասնակցում ենք ամբողջ թիմով, ինչպես որ նախորդ տարի էր: Ուսումնամարզական հավաքներն անցել են շատ նորմալ, չկան վնասվածքներ: Ամենակարևորն այն է, որ մարզիկները մրցաշարին մասնակցեն իրենց հնարավորությունների առավելագույնով: Մենք մեդալների շանսը երբեք բաց չենք թողնի», — Արտաշես Ներսիսյանի խոսքերն է մեջբերում ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը նույնպես վստահեցնում է, որ թիմը լավ մարզավիճակում է գտնվում.
«Թիմի վիճակը շատ լավ է, վնասվածքներ չունենք: Անցկացրել ենք հինգ ուսումնամարզական հավաք: Տղաները պատրաստ են, լավ տրամադրված են: Իհարկե, մեկնելու ենք մեդալների համար», — Հակոբ Փիլոսյանի խոսքերն է մեջբերում ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։
Մարզիչների հավաստմամբ՝ երկու հավաքականներում էլ բարոյահոգեբանական մթնոլորտը բարձր մակարդակի վրա է, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա Եվրոպայի առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցելու համար:
Հետևեք մեզ՝ այստեղ



