Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ
Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն»

Դպրոցական տղայի կալանավորման շուրջ ծավալվող հանրային քննարկումների որակը հեռանկարային լավատեսության տեղ չի թողնում։

Ծույլ, իներցիոն, բարիկադավորված հանրային դիսկուրսը հավաքական անտարբեր-դիտորդականության ֆոնին իրականում ցույց է տալիս մեր ազգային կազմաքանդվածության աստիճանը։ Ցավոք, մենք արդեն պետության հասարակություն չենք, մենք ավելի շատ նման ենք փախստականների մի մեծ ճամբարի, որի ելքը առաջիկայում կորոշեն։

Հաջորդ սերիաներն աչքիդ առաջ են։ Այս իշխանության վերարտադրման դեպքում Ալիևի պահանջով Սահմանադրական փոփոխություններին գլխիկոր «Այո» քվեարկելը։ Ալիևի թրի տակով անցնելու հանրային գործողության ժամանակ ամաչելու ենք իրար աչքերի նայել, բայց դա թաքցվելու է քեֆերի, ցինիզմի, կատակների, աշխարհին մեղադրելու, քաղաքականությամբ չզբաղվելու վարքագծով։

Դրանից օրեր հետո Ալիևը լկտի ելույթ է ունենալու Բաքվում և հայտարարելու է, որ ընդամենը երկու քայլ է մնում, որ խաղաղությունը հաստատվի՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ու Սևանի մասնակի «գյոյչայացում»։

Ու սկսվելու է այսօրվա պես նույն հանրային բանավեճը՝ կիսամանկամիտ, անտարբեր, հարմարվող, մերկանտիլ, պատմության և սեփական «ես»-ի կեղծմամբ։

Իրականությունն այն է, որ մենք դադարել ենք հասարակություն լինել։ Հասարակությունը ենթադրում է որոշակի գրված չգրված օրենքներ, նորմեր, համակեցության կանոններ, ամոթի զգացում, «չիկարելիների» ցանկ և իրար լսելու գոնե նվազագույն հնարավորություն։

Սրանցից ոչ մեկը մենք այսօր չունենք։ Սա կանխատեսելով՝ 2-3 տարի առաջ ես ասում էի, որ պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Վստահ եմ՝ դա միակ ճիշտ ճանապարհն էր։ Բայց այդ պրոցեսի մոդերատորը չգտնվեց։ Որովհետև մեզ մոտ լիդերություն ասածի տակ այլ բան են հասկանում՝ միանձնյա որոշումներ, խաղարկային մաչոյություն, անսխալականություն և նման այլ բաներ։

Իսկ փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք։ Դժվար չէ ենթադրել, թե սա ինչի կհանգեցնի։

Պատահական չէ նաև, որ տարբեր հեղինակավոր ու լուրջ սոցիոլոգիական հարցումներ այսօր ստանում են լրիվ տարբեր պատկերներ։ Անոմալ հասարակության մեջ լինում է անոմալ սոցիոլոգիա։

Կարո՞ղ է ինքնաօտարված, ֆրագմենտացված հասարակությունն իրական ընտրություն կատարել՝ հանուն իր միասնական ապագայի։ Գայլերով լի տարածաշրջանում մեր այսօրվա վիճակը սարսափեցնում է, երբ մի պահ նայում ես բանական մարդու հայացքով։

Ո՞վ պիտի ձեռնարկի ներհանրային կապերի ստեղծման գործընթացը, սա է մեծագույն հարցը։

Իսկ մինչ այդ՝ մենք չենք լսում, չենք տեսնում, չենք ընկալում ամիսների հեռավորության ռիսկերը։ Չենք հասկանում՝ մեզ ինչ են զգուշացնում, պարզ ասում օտարները։ Օտարացել ենք նաև իրականությունից և ճշմարտությունից։
 
Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին