Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, պարտավոր ես ուժեղ լինել, աշխարհում քեզ ամենաշատն եմ սիրում». Արման Բադոյանն անմահացել է հոկտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ, ոչ թե խելոք, այլ խելացի երեխա է եղել Արմանս։ Նոր ծնված ժամանակ կարծես հրեշտակ լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինան՝ Արմանի մայրիկը։ Արմանը մանկապարտեզ էր հաճախում, մեկ տարուց պետք է դպրոց գնար, երբ նրա երգի ուսուցչուհին մայրիկի հետ զրույցի ժամանակ ասել է՝ Արմանը բացառիկ լսողություն և ձայնային տվյալներ ունի։ «Խորհուրդ տվեց մասնագետի մոտ գնալ։ Մանկապարտեզ հաճախելու ժամանակ, երբ հինգ տարեկան էր, տղաս հեռուստատեսությամբ հեռարձակվող մանկական հաղորդումներից մեկում ևս ելույթ ունեցավ։ Հետո արդեն դպրոցում երգի ուսուցչուհին ինձ ասաց՝ քո տղան օպերային հայտնի երգիչ է դառնալու, յուրահատուկ ձայն ունի։ Հիշում եմ՝ նույն օրը գնացինք երաժշտական դպրոց։ Ընտրեցինք դաշնամուրի բաժինը։ Ինը տարի հաճախեց դաշնամուրի և վոկալի։ Երաժշտությունն ամբողջովին իրենն էր։ Սկսեց տարբեր մրցույթների մասնակցել։ Դպրոցի բոլոր միջոցառումներին, Ֆրանկոֆոնիայի մրցույթներին Արմանը մշտապես մասնակցել է»։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ընդգծում է՝ տղան բոլոր առարկաներն էլ հավասարապես սովորել է, բայց նախապատվությունը տվել է օտար լեզուներին։ «Այն էլ՝ հետևյալ մտքով, որ օտար լեզուներին տիրապետելը կարևոր է և անհրաժեշտ։ Մինչև չորրորդ դասարանը ներառյալ գերազանց է սովորել։ Դրանից հետո տանը դասերը չէր սովորում, բայց դպրոցում, ուսուցիչներին լսելով, վերապատմում էր դրանք։ Նա ամեն ինչից գաղափար ուներ։ Արմանս կյանքի մարդ էր։ Նա իմ առաջին խորհրդատուն էր»։

Արմանն ուսանել է Երգի պետական թատրոնում։ «Հրաշալի համերգ տվեց։ Արթուր Գրիգորյանը հիացած էր նրանով, ասաց՝ Արմա՛ն, ծառայությունդ ավարտելուց հետո քեզ այստեղ սպասում եմ»։ Արմանի նպատակներից մեկն էր Մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժին ընդունվելը։ Նա իրեն երաժշտության մեջ էր տեսնում։ «Արմանս իր կյանքի ճանապարհը փորձում էր արագ անցնել։ Իրեն միշտ ասում էի՝ Արմա՛ն, ինչո՞ւ ես շտապում։ «Մամ, կյանքը կարճ է»։ Շատ լավ էր հասկանում համակարգչից, ինքնուս էր։ Վիդեոխաղեր էր ստեղծում և համակարգչով երաժշտություն հավաքում, հին երաժշտությունը նորովի էր ներկայացնում, երգեր էր գրում։ Բանակ գնալուց առաջ համակարգչից և հեռախոսից իր երգերը, երաժշտությունը ջնջեց։ Հիշում եմ՝ հեռախոսը նետեց անկողնու վրա և ասաց՝ պրծա, ես պատրաստ եմ»։

2020 թվականի օգոստոսի 10-ին Արմանը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մարտակերտում, դիվիզիոնի կապավոր էր։ «Երեք տարեկանում ընկել էր գլխի վրա, ներգանգային ճնշում էր ձևավորվել։ Կարող էր ազատվել ծառայությունից։ Բժշկական թղթերը տարա զինկոմիսարիատ, որ կցեն իր գործերին։ Հանձնաժողովի վերջին ստուգումներից հետո որոշել էին, որ Արմանը չպետք է ծառայի, բայց տղաս ինձանից թաքուն դիմում է գրում, նշում, որ իրեն լավ է զգում, առողջական խնդիր չունի, և իր դիմումի համաձայն զորակոչվում է բանակ։ Շատ սիրով է մեկնել ծառայության»։

Տիկին Քրիստինան նաև հիշում է՝ որդու բանակ զորակոչվելուց առաջ հայրիկը ռեպորտաժ նկարելու համար գնացել էր սահմանամերձ գոտիներ։ «Եկավ տուն տպավորված, բայց ասաց. «Արմանը որտեղ ուզում է ծառայի, միայն ոչ Մարտակերտում։ Երեսուն մետրի վրա տեսնում ես ադրբեջանցուն, այնքան վտանգավոր է»։ Մեծ տղաս էլ, ի դեպ, Ջրականում էր ծառայել։ Վիճակահանության ժամանակ Արմանն ընտրեց Մարտակերտը։ Երբ իրեն հարցնում էի՝ Արմա՛ն, գո՞հ ես, արձագանքում էր. «Մա՛մ, դրախտ եմ ընկել, իմ դրախտը գտա»։ Այնքան երջանիկ էր, որ զինվոր է դարձել։ Նույնիսկ պատերազմի ժամանակ, երբ անգամ հինգ օր ուտելիք չեն ունեցել, ինձ հետ զրուցելիս երբեք չի տրտնջացել»։

Սեպտեմբերի 26-ին Արմանը երեկոյան զանգահարում է մայրիկին։ «Ասաց, որ պատերազմ է սկսվում. «Վաշտը հավաքեցին, հայտնեցին, որ տագնապի դեպքում արագ հավաքվենք»։ Նորակոչիկները պետք է բունկերներ տեղափոխվեն։ Մեծ տղաս Արմանիս ասաց. «Չանհանգստանաս, ամեն ինչ լավ կլինի, ուղղակի ինձ հետ կապ պահի»։ Վազգենս ինձ հանգստացրեց, որ իրենց ժամանակ էլ են դիվերսիաներ եղել, երևի նման դիվերսիայի վտանգ կա։ Հաջորդ առավոտյան արդեն լսեցինք պատերազմի լուրը։ Վազգենս զանգեց Ջրական՝ իր ընկերոջը։ Նրա զանգին ադրբեջաներենով էին պատասխանել։ Մեծ տղաս մեզ ոչինչ չասաց։ Հագնվեց, դուրս եկավ տանից և գնաց ուղիղ զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու։ Երեկոյան արդեն ինձ Գորիսից զանգահարեց»։

Արմանը համարյա ամեն օր կապի մեջ է եղել ընտանիքի հետ։ «Զանգերը կարճ էին. «Մա՛մ, լավ եմ։ Զանգում եմ ապերին, չի պատասխանում»։ Արմանիս չէի ասում, որ մեծ եղբայրն էլ է մարտի դաշտում։ Բայց այլևս հնարավոր չէր թաքցնել, և մի օր ասացի, որ եղբայրն էլ է Արցախում։ Արմանն իր հանգիստը կորցրեց։ Արմանի ու Վազգենի միջև կապող օղակ էի դարձել, իրար հետ այդպես էլ չկարողացան կապ հաստատել։ Երևի Աստված այդպես կամեցավ։ Եթե Վազգենս իմանար, որ Արմանը բունկերում չէ, այլ կռվի մեջ, կթողներ իր դիրքը և կգնար եղբոր մոտ։ Իսկ այդ դեպքում գուցե արդեն երկուսն էլ չվերադառնային պատերազմից»։

Հոկտեմբերի 13-ից հետո մի քանի օր Արմանը չի զանգահարում։ «Վերջապես զանգահարեց։ Նա կարծես 40 տարեկան մարդու ձայնով խոսեր. «Մա՛մ, աչքիս առաջ բոլոր ընկերներս մի վայրկյանում պայթեցին, մա՜մ, 28 հոգի... միայն ես եմ ողջ մնացել»։ Իրեն հուսադրում էի՝ Աստված քեզ պահեց, որ պատմես քո ընկերների մասին։ Զանգն անջատեց։ Այդ երեք օրը նա հոսպիտալում էր եղել։ Իմ հետ զրուցելուց հետո ցանկացել էին Արմանին Երևան ուղարկել, բայց նա հրաժարվել էր՝ գնում եմ դիրքեր։ Միացել էր իր ջոկատին»։

Հետո Արմանը կրկին կապ է պահում մայրիկի հետ։ «Ասում էր՝ խնդրում եմ, ապերին համոզիր, թող գա տուն։ Հոկտեմբերի 27-ին՝ ժամը երկուսն անց 25 րոպեին, Արմանս զանգեց. «Մա՛մ, իմ հետ անելու էլ ոչ մի բան չկա։ Մա՛մ, հիշի՝ դու շատ ուժեղ ես։ Ուզում եմ՝ միշտ ուժեղ մնաս, պարտավոր ես ուժեղ լինել։ Ու մեկ էլ՝ փրկի ախպորս։ Աշխարհում քեզ բոլորից ամենաշատն եմ սիրում։ Հաջող»։ Եվ անջատեց։ Այդ ընթացքում փորձում էի հասկանալ՝ նա վիրավո՞ր է, թե՞ ոչ։ Ուզում էի անջատել զանգը, որ ԱԹՍ-ն իրեն չթիրախավորի, բայց նա ուզում էր իր խոսքն ինձ հասցնել։ Զանգից երկու ժամ հետո Արմանս զոհվել է»։

Արմանը զոհվել է հոկտեմբերի 27-ին Մարտակերտում։ Ընտանիքը լուր չուներ Արմանից։ «Մեր հարևանի աղջիկը կամավոր բուժքույր էր։ Նա իր բոլոր ծանոթների միջոցով փորձել էր պարզել Արմանիս գտնվելու վայրը։ Ստեփանակերտում շտապօգնության մեքենայի վարորդին ևս ցույց էին տվել Արմանիս նկարը։ Նա ասել էր. «Մարտակերտից վիրավորներ էինք դուրս բերում, ռմբակոծություն էր, մեքենայիս անիվն ընկավ փոսը, դուրս եկա՝ փորձելով առաջ հրել մեքենան, որ վիրավորին ապահով տեղ տանեմ, այս տղան եկավ ինձ օգնության»։ Արմանս վարորդին օգնել էր ու դրանից հետո հեռացել։ Վարորդն այլևս տեղեկություն չէր ունեցել նրա մասին։ Հարևանուհուս աղջիկը, իմանալով, որ Արմանիս անունը Մարտակերտում զոհվածների ցանկում է, իր եղբոր հետ սկսում է իմ տղային փնտրել։ Ի վերջո, գտնում են Հերացիում։ Նրանք ինձ հայտնեցին բոթը: Իսկ հետո ես ամեն ինչ արեցի, որ Վազգենս տուն վերադառնա։ Ամեն ինչ արեցինք, որ նա չիմանա եղբոր զոհվելու լուրը՝ մինչև տուն հասնելը»։

Մայրիկը նշում է, «Տղաս շատ էր սիրում յոթ թիվը։ Արմանս զոհվել է հոկտեմբերի 27ին, իրեն գտել ենք յոթ օր հետո, իրեն հուղարկավորել ենք նոյեմբերի յոթին։ Նա զոհվել է իր ծառայության 77-րդ օրը»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրելու ուժն իմ մեծ տղան տվեց։ Եվ, իհարկե, Արմանիս խոսքերը, որ ուժեղ եմ և չպետք է կոտրվեմ՝ հանուն Վազգենի և Արմանի։ Անգամ հիմա Արմանը մնում է իմ լավագույն խորհրդատուն։ Խոսում եմ իր հետ, լռում, և պատասխանն իմ գլխի մեջ է»։

Հ. Գ. - Արման Բադոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն Վարդանյան Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Բժիշկները հայտնաբերել են մի հայտնի խաղալիք, որը երեխաներին հիվանդանոց է ուղարկումԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Խաղի ժամանակ կայծակը հարվածել է ֆուտբոլիստինԶելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան18-ամյա տղան առևանգել է դպրոցական աղջկաՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԻնչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Ո՞րն է իրական քաղաքական խնդիրըՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Մանդատների թեմայի իրական նշանակությունըԱվետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԻրավապահ համակարգի քաղաքականացումը վտանգավոր նախադեպ է«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան