Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լանդշաֆտը վերջին մեկ ամսվա ընթացքում ենթարկվել է այնպիսի խորքային և բազմաշերտ վերաձևումների, որոնք դուրս են գալիս անգամ դասական ռազմական հակամարտությունների տրամաբանությունից և ավելի շուտ տեղավորվում են համակարգային ճգնաժամերի շարքում, որտեղ միաժամանակ խախտվում են ուժերի բալանսը, տնտեսական կայունությունը և միջազգային իրավունքի հիմքերը։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ռազմավարական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ռազմական գործողությունների մեկնարկից արդեն մեկ ամիս է անցել, և դա թույլ է տալիս արդեն ոչ միայն արձանագրել իրադարձությունների դինամիկան, այլև կատարել որոշակի հետևություններ, որոնք վերաբերում են թե՛ հակամարտության բնույթին, թե՛ դրա գլոբալ հետևանքներին։

Առաջին հերթին ակնհայտ է դառնում, որ այս պատերազմը չի կարող դիտարկվել որպես դասական միջպետական բախում, քանի որ այն շատ արագ վերաճել է բազմաշերտ հիբրիդային հակամարտության, որտեղ ռազմական գործողություններն ընդամենը մեկ բաղադրիչն են ավելի լայն՝ տնտեսական, տեղեկատվական և աշխարհաքաղաքական պայքարի մեջ։ Ռազմական տեսանկյունից առաջին ամիսը ցույց տվեց, որ տեխնոլոգիական գերազանցությունը, որն ակնհայտորեն գտնվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմում, չի ապահովում արագ և վճռական հաղթանակ այնպիսի հակառակորդի դեմ, ինչպիսին Իրանն է, որը տասնամյակներ շարունակ պատրաստվել է հենց նման սցենարի։ Իրանի որդեգրած «ասիմետրիկ դիմադրության» ռազմավարությունը, որը հիմնված է ոչ թե ուղիղ ճակատային բախման, այլ տարածքային ցրվածության, պրոքսի ուժերի և ճնշման բազմակենտրոն մեխանիզմների վրա, փաստացիորեն վերածել է ամբողջ տարածաշրջանը ռազմադաշտի։

Այս իրավիճակում նույնիսկ ամենահաջող օդային կամ հրթիռային հարվածները չեն կարող ապահովել ռազմավարական շրջադարձ, քանի որ իրանական կողմը գործում է ոչ թե կենտրոնացված, այլ ցանցային տրամաբանությամբ։ Արդյունքում առաջանում է այնպիսի պարադոքսալ իրավիճակ, որ ռազմական հաջողությունները չեն վերածվում քաղաքական հաղթանակների, իսկ պատերազմը ձգձգվում է՝ կլանելով ավելի ու ավելի մեծ ռեսուրսներ։

Միևնույն ժամանակ, Իրանի արձագանքը, որը ներառում է ոչ միայն ուղղակի հրթիռային հակահարվածներ, այլև տարածաշրջանային դաշնակիցների և պրոքսի խմբավորումների լիակատար ակտիվացում, ստեղծել է, այսպես կոչված, «կրակե օղակ»՝ ընդգրկելով Լիբանանը, Իրաքը, Եմենը և որոշ չափով նաև Սիրիան։ Սա արմատապես փոխել է անվտանգության ընկալումը տարածաշրջանում, քանի որ այլևս չկա հստակ բաժանում ռազմաճակատի և թիկունքի միջև։ Ցանկացած ենթակառուցվածք՝ էներգետիկ, տրանսպորտային կամ քաղաքացիական, կարող է դառնալ թիրախ, ինչը մեծացնում է ոչ միայն ռազմական, այլև հումանիտար ռիսկերը։

Միջազգային քաղաքականության մակարդակում այս մեկ ամիսը փաստացիորեն բացահայտեց նոր ջրբաժան։ Սկզբնական փուլում Արևմուտքի համախմբվածությունը թվում էր գրեթե անխախտ, սակայն ժամանակի ընթացքում եվրոպական երկրներում սկսեցին ավելի հստակ արտահայտվել սեփական շահերից բխող մտահոգությունները։ Էներգետիկ կախվածությունը, գնաճը և սոցիալական լարվածության վտանգը ստիպում են եվրոպական կառավարություններին վերանայել իրենց աջակցությունը ռազմական գործողություններին։ Եվ եվրոպական առաջնորդներից ավելի շատ հայտարարություններ ենք լսում այն մասին, որ այս պատերազմն իրենց պատերազմը չէ։ Սա վկայում է այն մասին, որ թեև անդրատլանտյան միասնությունը պահպանվում է ֆորմալ մակարդակում, իրականում ենթարկվում է ներքին էրոզիայի։

Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակը լայն հնարավորություններ է բացել այլ գլոբալ դերակատարների համար։ Ռուսաստանը կարողանում է որոշ չափով շեղել Արևմուտքի ուշադրությունն Ուկրաինայի ճակատից, ավելացնել էներգետիկ ռեսուրսների վաճառքից ստացված իր եկամուտները և ինչ-որ չափով ամրապնդել իր դիրքերը` որպես հակակշիռ արևմտյան ազդեցությանը։

Իսկ Չինաստանը փորձում է հանդես գալ որպես հավասարակշռող ուժ՝ առաջարկելով դիվանագիտական նախաձեռնություններ, որոնք, սակայն, միաժամանակ ծառայում են սեփական ռազմավարական շահերին՝ հատկապես էներգետիկ և առևտրային ուղիների վերահսկման տեսանկյունից։ Պետք է հաշվի առնել, որ Չինաստանի տնտեսության համար մեծ կարևորություն ունեն էներգակիրների ներկրումը, այդ թվում` Պարսից ծոցի հատվածի երկրներից, և չինական ապրանքների արտահանման համար միջազգային ծովային ուղիների համար անխափան երթևեկության ապահովումը։

Այս հակամարտության տնտեսական հետևանքները, թերևս, ամենաակնառու և միաժամանակ ամենավտանգավոր բաղադրիչն են։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված անկայունությունը, որը փաստացիորեն սպառնում է գլոբալ էներգետիկ մատակարարումների առանցքային ուղուն, հանգեցրել է նավթի և գազի գների կտրուկ աճի։ Սա իր հերթին առաջացրել է շղթայական ռեակցիա՝ բարձրացնելով արտադրական ծախսերը, խաթարելով մատակարարման շղթաները և խթանելով գլոբալ ինֆլ յացիան։ Զարգացած երկրներում սա արտահայտվում է գնաճի նոր ալիքով և տնտեսական աճի դանդաղմամբ, իսկ զարգացող երկրներում՝ պարենային անվտանգության լուրջ սպառնալիքներով և սոցիալական անկայունության ռիսկերով։

Ֆինանսական շուկաները ևս արձագանքել են մեծ տատանումներով։ Ներդրողները ակտիվորեն տեղափոխում են կապիտալը դեպի առավել «ապահով ակտիվներ»՝ ոսկի, որոշ դեպքերում` նաև կրիպտոարժույթներ, ինչը վկայում է ընդհանուր վստահության անկման մասին։ Սա վտանգավոր միտում է, քանի որ ֆինանսական համակարգի կայունությունը մեծապես հիմնված է վստահության վրա, և դրա խաթարումը կարող է բերել ավելի խոր տնտեսական ճգնաժամերի։

Բացի այդ, այս պատերազմը վերակենդանացրել է միջուկային զսպման տրամաբանությունը՝ որպես պետական անվտանգության հիմնական երաշխիք։ Շատ երկրներ կարող են անել այն հետևությունը, որ միջազգային իրավունքի և դիվանագիտական մեխանիզմների թուլացման պայմաններում միայն միջուկային պոտենցիալն է ապահովում իրական անվտանգություն։ Սա իր հերթին կարող է խթանել նոր միջուկային սպառազինությունների մրցավազք, ինչը երկարաժամկետ հեռանկարում մեծացնում է գլոբալ անվտանգության ռիսկերը։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում, որ պատերազմի առաջին ամիսը ոչ թե պարզեցրեց իրավիճակը, այլ հակառակը՝ խորացրեց անորոշությունը։ Ոչ մի կողմ չի հասել վճռական առավելության, սակայն բոլոր կողմերը արդեն կրել են զգալի կորուստներ՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և քաղաքական։ Սա ստեղծում է «մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակ, որտեղ հակամարտությունը շարունակվում է առանց հստակ ելքի, բայց շարունակաբար մեծացնում է իր մասշտաբն ու ազդեցությունը։

Իսրայելի համար այս պատերազմն ունի գոյաբանական բնույթ, որը թելադրում է առավելագույն կոշտություն և մշտական մոբիլիզացիա, մինչդեռ ԱՄՆ-ի համար այն ավելի շատ ռազմավարական փորձություն է՝ կապված իր գլոբալ առաջնորդության պահպանման հետ։

Եթե այս հակամարտությունը ձգձգվի և բերի նոր ճգնաժամերի, ապա այն կարող է արագացնել ամերիկյան ազդեցության հարաբերական նվազումը` հատկապես այն պայմաններում, երբ այլ ուժային կենտրոններ ակտիվորեն ընդլայնում են իրենց դերակատարությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Իրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով Այսօր, 36 տարի անց, մեր պարտականությունն է պաշտպանել ոչ միայն մեր սահմանները, այլև մեր պետականության հիմնադիր փաստաթուղթը, մեր անկախության մանդատը․ Սուրենյանց Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբՀայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Հնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՕդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը