Հանրապետության ավտոճանապարհներին գործարկվելու են նոր արագաչափեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, 2016 թվականի փետրվարի 17-ից Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի միջոցով արձանագրվելու են նաև հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:
2016 թվականի փետրվարի 22-ից գործարկվելու են Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցում («Զվարթնոց» պատմամաշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածք) տեղադրված երկու արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



