Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ տղաներից ամենաաշխույժը Արմենն էր։ Շատ ճարպիկ էր։ Միշտ ելք էր գտնում ցանկացած իրավիճակից։ Սիրում և հարգում էր ծնողներին, ընկերասեր էր։ Հարգանքով էր վերաբերվում յուրաքանչյուր մարդու։ Բակում կարող էր տեսնել տատիկ-պապիկների, որոնց ձեռքին ծանր տոպրակներ էին լինում, անմիջապես գնում էր օգնության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ստելլան՝ Արմենի մայրիկը։

Արմենը ծնունդով Երևանից է։ Մայրաքաղաքում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ «Դպրոցական տարիներին նաև սպորտով է զբաղվել, շախմատով, նկարչությամբ, ֆուտբոլով։ Բայց իր սիրելի առարկան մաթեմատիկան էր»։ Դպրոցն ավարտելուց հետո Արմենը աշխատանքի է անցել խանութներից մեկում, իսկ հետո զորակոչվել է ժամկետային զինծառայության։ «Խանութում աշխատում էր և՛ որպես հսկիչ, և՛ աշխատակիցներին էր օգնում։ Երբ մեկնեց պատերազմ, նրա փոխարեն որևէ մեկին աշխատանքի չէին ընդունել։ Արմենիս զոհվելուց և տուն «վերադարձից» որոշ ժամանակ հետո նրա գործընկերները մեր տուն եկան։ Միշտ ասում էին՝ Արմենի նման աշխատող չենք ունեցել։ Աղջիկները շեշտում էին՝ բոլորին օգնում էր»։

Կրթությունը շարունակելու որոշում ևս Արմենն ուներ։ «Պատերազմից վերադառնալուց հետո որոշել էր հաշվապահություն սովորել։ Սիրած աղջիկ ուներ, պետք է սովորեր, նաև ընտանիք կազմեր»։

Բայց մինչ պատերազմը Արմենը ժամկետային ծառայության է անցել Զինված ուժերում։ 2020 թվականի հունվարին է զորացրվել։ «Դեռ զորակոչվելու ժամանակ հավաքակայանում իրեն հարցեր էին տվել, պարզել, որ մաթեմատիկայից հրաշալի գիտելիքներ ունի։ Նա վեց ամիս ծառայության է անցել Մուղնիում գտնվող ուսումնական զորամասում։ Այնուհետև նրան տեղափոխեցին Ստեփանակերտ՝ Ցորի զորամաս։ Ծառայում էր հակաօդային պաշտպանության զորքերում։ «Երբ ծառայում էր Մուղնիում, պետք է Ռուսաստանի Դաշնություն մեկնեի։ Նա իրենց սպային խնդրել էր, որ թույլ տա տուն գալ ընդամենը երկու րոպեով՝ մամայիս հաջող անեմ ու վերջ։ Մեկ էլ տեսա Արմենս զինվորական համազգեստով տուն մտավ։ «Մա՛մ ջան, զգույշ կմնաք, եկել եմ, որ բարի ճանապարհ ասեմ»։ Գրկեց, համբուրեց ու գնաց։ Չթողեց, որ անգամ իրեն, ասենք, քաղցր մի բան տամ, հետը տանի. «Ես սպա Դավիթին խոսք եմ տվել՝ երկու րոպեով ենք գալիս տուն, քեզ գրկեմ, համբուրեմ, գնանք զորամաս, սաղ չոտկի ա»։ Իր սիրելի բառերն էին։ Նստեցին մեքենան ու գնացին զորամաս։ Հետո նույն սպան հաճախ նաև Եռաբլուր է գնացել, տղաներիս հանդիպելիս էլ ասել է. «Նման զինվոր չեմ ունեցել: Իր յուրաքանչյուր խոսք կատարել է, երբեք ոչ մեկի չի ստել»»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ Նույն օրը Արմենն ու Դավիթը, ովքեր ոչ միայն բարեկամներ էին, այլև միասին էին մեծացել, գնում են զինկոմիսարիատ և գրանցվում՝ կամավոր մարտի դաշտ մեկնելու համար։ «Երբ ինձ հայտնեց կամավոր մեկնելու իր որոշման մասին, ասաց. «Մա՛մ, մի լացի։ Ես հակաօդային ուժերում եմ ծառայել, առաջնագծից հեռու եմ լինելու»։ Հետո հասկացանք, որ պատերազմի ժամանակ առաջնագիծն ու երրորդ գիծն իրար էին խառնվել։ Իր հորեղբայրը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Իրեն ասաց. «Արմե՛ն, մի քիչ սպասիր, դու չգիտես, թե այնտեղ ինչ է կատարվում։ Ընկերներ ունեմ այնտեղ, կապի մեջ ենք, ուղղակի մի քիչ սպասիր, տեսնենք, թե ինչ է կատարվում, միասին գնանք»։ Իսկ Արմենն արձագանքեց. «Հոպա՛ր, երբ դու գնում էիր, ո՞ւմ էիր հարցնում։ Պետք է գնամ ու վերջ»։ Իմ մեծ եղբայրն էլ իրեն նույնն ասաց, որ մի քիչ սպասի, բայց ապարդյուն։ Հայրիկն էլ էր արտագնա աշխատանքի մեկնել, նա էլ զանգեց՝ ուղղակի մի քիչ սպասիր։ Բայց Արմենը հստակ որոշել էր մեկնել ու վերջ»։

Սեպտեմբերի 29-ին են տղաները մեկնում մարտի դաշտ։ «Իրենց տարել են Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղ։ Վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 30-ին։ Տղաները տրամադրություն չունեին։ Հարցրեցի՝ Դավիթը քո մո՞տ է։ Արձագանքեց՝ այո։ Ես խնդրեցի, որ իրարից չբաժանվեն։ Հարց ու փորձ արեցի, թե ինչ են անում։ Ասաց, որ զենք են ստացել, մաքրում են»։

Արմենը զոհվել է հոկտեմբերի 6-ին Մատաղիսի և Եղնիկների միջանկյալ հատվածում գտնվող գյուղում։ «Իր բուշլատն Արմենը տվել էր վիրավոր տղաներից մեկին։ Դրա վրա են գրված բոլոր տվյալները։ Այդ պատճառով չէինք կարողանում գտնել Արմենիս։ Իրեն Գորիսից տեղափոխել էին Արմավիր։ Այնտեղ սառնարաններում էին պահել։ Այդ ընթացքում արդեն Դավիթի զոհվելու բոթը ստացանք։ Նույն ժամանակահատվածում ամուսինս մահացավ։ Նա Ռուսաստանի Դաշնությունում էր, իր հորաքրոջ տղան իրեն հոկտեմբերի 23-ին այնտեղից տեղափոխեց Հայաստան։ Հոկտեմբերի 24-ին զանգահարեցինք զինկոմիսարիատ, ասացինք, որ Արմենիս տուն ուղարկեն, գա հայրիկին հրաժեշտ տալու։ Մեզ ասացին, որ նա բունկերներում է, դա անել չեն կարող։ Սա այն դեպքում, երբ Արմենս արդեն զոհվել էր։ Նաև իմ ծննդյան օրը՝ հոկտեմբերի 10-ին, ինձ չէր զանգահարել։ Նման բան անհնար էր, որ լիներ։ Բանակում ծառայելու ժամանակ ինձ ծաղիկներ էր ուղարկում։ Մեզ մոտ արդեն կասկածներ էին առաջանում։ Մտածում էինք՝ գուցե գերի է ընկել, կամ էլ մի բան այն չէ։ Մեծ տղաներս մի քանի անգամ Ղարաբաղ գնացին, բայց ոչ մի լուր չկար։ Մի ոստիկան իրենց ասել էր՝ այստեղ վտանգավոր է, մի եկեք։ Տղաներս գնացել էին Հերացի, որ նաև նկարները նայեին։ Վերջին օրերի նկարների մեջ Արմենիս չէին գտել։ Իսկ հետո տղայիս ընկերը խնդրել էր՝ մի քիչ հետ գնացեք, ավելի վաղ արված նկարները տեսնենք։ Եվ միանգամից էկրանին հայտնվել էր Արմենի նկարը։ Նոյեմբերի 21-ին «գտանք» տղայիս»։

Ապրելու ուժի մասին։ «Ասում են՝ ապրի։ Ո՞նց ապրեմ։ Եթե թոռներս չլինեին, ես չգիտեմ... Ոչ մի ծնող չպետք է իր որդուն հողին հանձնի։ Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ մենք նման երեխաներ ենք դաստիարակել։ Նրանք իրենց ազգը, հայրենիքը այնքան շատ էին սիրում, որ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն նրանց։ Գուցե կարողանայի Արմենին հետ պահել մարտի դաշտ մեկնելուց, մի բան հորինեի, թույլ չտայի, որ գնար։ Բայց մյուս կողմից էլ ես իրեն այդպես չէի դաստիարակել։ Նա նույնիսկ թույլ չտվեց, որ եղբայրները գնան. «Մա՛մ ջան, ընտանիքից մեկ հոգի պետք է գնա, ես եմ գնալու, չեմ գնում մահանալու, գալու եմ, նշանվեմ»»։

Հ. Գ. - Արմեն Միրգիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը