ԱԴԾ-ն բրիտանացի դիվանագետ վան Ռենսբուրգի մոտ հետախnւզական գործունեության փաստեր է հայտնաբերել
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԴԾ-ի աշխատակիցները հետախուզական գործունեության փաստեր են հայտնաբերել Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Յանսե վան Ռենսբուրգի մոտ. նա զրկվել է հավատարմագրումից, նրան հրահանգվել է լքել Ռուսաստանը երկշաբաթյա ժամկետում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից հակահետախուզական աշխատանքի ընթացքում բացահայտվել է Բրիտանիայի չհայտարարված հետախուզական ներկայություն Մոսկվայում դեսպանատան քողի ներքո»,- հայտարարել են ՀԿԿ-ից:
«Հաստատվել է, որ Մոսկվա գործուղված երկրորդ քարտուղար Յանսե Վան Ռենսբուրգ Ալբերտուս Ջերարդուսը մեր երկիր մուտքի թույլտվություն ստանալիս միտումնավոր նշել է կեղծ տվյալներ, ինչով խախտել է ռուսական օրենսդրությունը։ Դրան զուգահեռ, Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից հայտնաբերվել են նշված դիվանագետի կողմից հետախուզական-քայքայիչ գործունեության իրականացման փաստեր, որոնք սպառնում են Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը, ինչպես նաև արձանագրվել են զգայուն տեղեկատվություն ստանալու փորձեր՝ տնտեսության ոլորտի ռուս փորձագետների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ»,- նշել են ԱԴԾ-ում:
Նշված հիմքով Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների հետ, որոշում է կայացրել դիվանագետին զրկել հավատարմագրումից. նրան հրահանգվել է լքել Ռուսաստանը երկշաբաթյա ժամկետում, նշված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ



