19-ամյա տղան ալկոհոլի ազդեցության տակ սպանել է հորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օմսկի մարզում հակամարտության ժամանակ հարբած խորթ որդին դանակահարել է խորթ հորը. հարուցվել է քրեական գործ։
Դեպքը տեղի է ունեցել Սկորոդում գյուղում, որտեղ 19-ամյա երիտասարդը ալկոհոլ էր օգտագործում իր 42-ամյա խորթ հոր և հարևանի հետ։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ վիճաբանության ժամանակ երիտասարդը դանակահարել է խորթ հորը պարանոցից, և նա ստացած վնասվածքներից մահացել է տեղում։
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ կոնֆլիկտը առաջացել է երիտասարդին աշխատանքի չընդունելու վերաբերյալ դիտողության պատճառով։
Բացի այդ, հարձակվողը դանակահարել է 48-ամյա հարևանին, որը փորձել է օգնել զոհին։
«Մեղադրյալը մեկ հարված է հասցրել 48-ամյա տղամարդու պարանոցին», - հայտնել է շրջանային դատախազությունը։
Դեպքից հետո հարձակվողը դանակը նետել է և փորձել փախչել՝ կարծելով, որ երկրորդ զոհը նույնպես մահացել է։
Սակայն վիրավոր տղամարդը կարողացել է դուրս գալ տնից և օգնություն խնդրել։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ հանցագործությունը կատարվել է անձնական թշնամանքի հողի վրա։
Հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հոդվածներով, իսկ կասկածյալը կալանավորվել է։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



