Պակիստանի ԱԳ նախարար. Իսլամաբադը կարող է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվ Վաշինգտոնը, և՛ Թեհրանը վստահություն են հայտնել Իսլամաբադի՝ որպես միջնորդի և բանակցությունները հյուրընկալող քաղաքի նկատմամբ, հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ, արտգործնախարար Իսհակ Դարը՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի և Պակիստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Իսլամաբադում կայացած գագաթնաժողովից հետո, հայտնում է Al Jazeera-ն։
«Պակիստանի համար պատիվ կլինի առաջիկա օրերին հյուրընկալել և աջակցել երկու կողմերի միջև բովանդակային բանակցությունների անցկացմանը՝ շարունակվող հակամարտության համապարփակ և տևական կարգավորման համար»,- ասել է Դարը։
Ըստ նրա, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի և Պակիստանի ԱԳ նախարարները «խորը քննարկումներ» են անցկացրել՝ ուղղված տարածաշրջանային պատերազմի շուտափույթ և վերջնական դադարեցմանը։
Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել ողջ Մերձավոր Արևելքի համար հակամարտության կործանարար հումանիտար և տնտեսական հետևանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ ռազմական էսկալացիան չի բխում որևէ պետության շահերից։
Հետևեք մեզ՝ այստեղ



