Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ընկերական հանդիպումների շրջանակում Բելգիայի ազգային հավաքականը 5-2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց ամերիկացի Ուեսթոն Մաքքենին: Սակայն դեռ առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, Զենո Դեբաստը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Երկրորդ խաղակեսում բելգիացիները պարզապես անկասելի էին. 53-րդ րոպեին Ամադու Օնանան առաջ մղեց «կարմիր սատանաներին», իսկ 59-րդ րոպեին Շառլ դե Կետելարեն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը: Դրանից հետո խաղադաշտում փայլեց Դոդի Լուկեբակիոն, որը 68-րդ և 82-րդ րոպեներին դարձավ դուբլի հեղինակ: Խաղավերջում՝ 87-րդ րոպեին, ԱՄՆ-ի կազմում Պատրիկ Ագյեմանգը կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը՝ ձևակերպելով վերջնական արդյունքը։
Բելգիան իր հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի Մեքսիկայի հետ, իսկ ԱՄՆ-ի հավաքականը ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան ապրիլի 1-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



