Իրանը ուկրաինական ռազմական ենթակառուցվածք է ոչնչացրել Դուբայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ հարված են հասցրել ԱԹՍ-երի դեմ պայքարի ՀՕՊ համակարգերի ուկրաինական պահեստին՝ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այն, ըստ իրանական կողմի, օգտագործվում էր ԱՄՆ-ի զինված ուժերին աջակցելու նպատակով։
«Դուբայում ամերիկացի հրամանատարների և զինվորների կացարաններին հարվածներ հասցնելուն զուգահեռ՝ հարված է հասցվել և ոչնչացվել նաև ԱԹՍ-երի դեմ պայքարի ուկրաինական հակաօդային համակարգերի պահեստը, որը նույնպես տեղակայված էր Դուբայում և օգտագործվում էր ամերիկացի զինվորականներին աջակցելու համար»,- նշված է իրանական բանակի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարական շտաբի հայտարարությունում, որը մեջբերել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄԷ կատարած այցի ընթացքում հայտարարել էր, թե Ուկրաինան ու ԱՄԷ-ն պայմանավորվել են համագործակցել պաշտպանական ոլորտում։
Հետևեք մեզ՝ այստեղ



