Մարտի 29-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Սուրբ Գիրքը վկայում է, որ Փրկչին ընդառաջ ելած ժողովուրդը ձիթենու ու արմավենու ոստեր էր փռում Նրա ճանապարհին՝ աղաղակելով. «Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն՝ բարձունքներում» (Մատթեոս 21:9): Այս օրը հայ եկեղեցիներում Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով, որի ավարտին օրհնվում են ուռենու ոստեր: Դրանք խորհրդանշում են նախկինում անպտուղ հեթանոսներին, ովքեր Քրիստոսին ընծայվելով՝ հոգևոր պտղաբերություն ստացան: Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ Ծաղկազարդը տարիներ առաջ հռչակվել է Մանուկների օրհնության օր:
Երբ է նշվելու Ծաղկազարդի տոնը
ՄՇԱԿՈՒՅԹ
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



