Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթը շատ աշխույժ էր, կյանքով լեցուն, ընկերասեր, մեծերին ու փոքրերին օգնող և հարգող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռիտան՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։

Դպրոցական տարիների մասին մայրիկը նշում է՝ շատ ակտիվ աշակերտ է եղել։ «Բոլոր միջոցառումներին մասնակցել է, եղել է կազմակերպչի դերում։ Զուգահեռ նվագել ու երգել է։ Պատերազմից հետո իր հարազատ դպրոցի միջոցառումների դահլիճը կոչեցին Դավիթի անունով։ Դա մեկնաբանեցին այսպես. քանի որ մշտապես այնտեղ միջոցառումներ էինք կազմակերպում, Դավիթն էլ զարդարում էր դրանք իր նվագով ու երգով, դրա համար էլ դահլիճն ենք անվանակոչել իր անունով։ Կարծում էի, որ պատմության դասասենյակը կկոչեն տղայիս անունով, քանի որ նա անսահման սիրում էր «Պատմություն» առարկան և գիտեր պատմության յուրաքանչյուր դրվագը»։

Դավիթը դպրոցում լավ է սովորել։ Սիրելի առարկաների ցանկում են եղել պատմությունը, մաթեմատիկան, ռուսաց լեզուն և անգլերենը։ «Ավագ դպրոցում ընտրեց իրավագիտական հոսքը։ Ընդունվեց Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ, այնուհետև զորակոչվեց ժամկետային ծառայության։ Վերադառնալուց հետո որոշեց ուսումը շարունակել Պոլիտեխնիկական համալսարանում՝ ծրագրավորում մասնագիտացմամբ»։

2018 թվականի հունվարին է Դավիթը մեկնել ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախում՝ Հադրութում։ Եղել է ջոկի հրամանատար, դիրքի ավագ։ Զորացրվել է պատվոգրերով և սերժանտի կոչումով։ «Ծառայությունն իր աչքերով հեշտ չէր, բայց ասում էր՝ յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է իր պարտքը կատարել, առավել ևս, որ ունենք հայրենիքի պաշտպանության խնդիր»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխում է նաև Դավիթի կյանքի ընթացքը։ «Այդ օրն աշխատանքի էի գնում, պատերազմի լուրը կարդացի։ Դավիթս ժամը տասնմեկի կողմերը զանգահարեց ինձ ասելու, որ գնում է զինկոմիսարիատ կամավորագրվելու։ Միանգամից արձագանքեցի՝ Դավի՛թ։ Անգամ ձայնիս մեջ մի պահ կանգ առնելու հորդոր կար։ Նա նոր էր վերադարձել ծառայությունից, հորդորս էր, որ մի քիչ սպասի։ «Մամա՛, Դավիթ չասես, դու ես ինձ այդպիսին դաստիարակել։ Եթե պատերազմն իմ ծառայության ժամանակ չէր, չի նշանակում, որ հիմա տղաներին պետք է մենակ թողնենք»։ Զանգահարեցի ավագ որդուս, նա աշխատանքի էր, փորձում էի իր միջոցով Դավիթին հետ պահել։ Դեռ պատերազմը նոր էր սկսվել, ուզում էի հասկանայինք, թե ինչ է կատարվում։ Ռաֆայելս ասաց. «Մա՛մ, դու ուզում ես, որ ես հետ պահե՞մ Դավիթին, բայց ես հիմա աշխատավայրից դուրս եմ եկել, Դավիթի հետ գնում եմ զինկոմիսարիատ»։ Առաջին օրը երկուսով գնացին զինկոմիսարիատ։ Դավիթին երկու օր հետո մարտադաշտ տարան, տղայիս հետ էր նաև մորաքրոջս թոռը՝ Արմենը։ Նրանք միասին են մեծացել։ Դավիթը սեպտեմբերի 29-ին վիճում է զինկոմիսարիատում, թե ինչու եք ամեն օր ձգձգում իմ մեկնելը։ Ինձ ասաց. «Մա՛մ, առավոտյան իրար հրաժեշտ կտանք, որովհետև անպայման գնալու եմ»։ Մշտապես իրեն ասել եմ՝ դեմ չեմ, որ գնաս տղաներին օգնելու, բայց սպասիր, մինչև քեզ կկանչեն։ «Ես պահեստային ֆուտբոլիստ չեմ, որ նստեմ, տեսնեմ, թե երբ են ինձ խաղի մեջ մտցնելու»։ Սեպտեմբերի 29-ին մեկնեց ռազմադաշտ։ Ավագ որդուս չէին տարել իրենց հետ, որովհետև երկու եղբոր մեկ ընտանիքից չէին տանում այդ ժամանակ։ Դավիթն ու Արմենը միասին մեկնեցին»։

Տղաներին տարել են Ներքին Հոռաթաղ։ «Մեկ օր մնացել են զորամասում։ Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 1-ին։ Այդ գիշեր իրենք մարտական հրահանգով ուղևորվել են Մատաղիս։ Այնտեղ էլ դեպքը եղել է»։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում։ «Մենք Դավիթին չենք փնտրել։ Ինչպես առաջինը գնաց, այդպես էլ առաջինը տուն «վերադարձավ»։ Հոկտեմբերի 3-ի երեկոյան նա արդեն Երևանում էր։ Ինձ առաջին օրերին ասում էին՝ լավ է, որ գոնե գիտես, թե Դավիթը որտեղ է։ Ես դրա իմաստն այդ ժամանակ չէի հասկանում, բայց հետո այնպիսի պատմություններ լսեցի...»։

Դավիթը Եռաբլուրում է՝ իր մարտական ընկերների կողքին։ «Ապրիլ յան պատերազմից հետո նա կազմակերպում և կուրսեցիների հետ միասին գնում է Եռաբլուր։ Իր ընկերներից մեկն է մեզ պատմել այդ օրվա մասին։ Բոլոր տղաներին հերթով մոտենում են։ Հասնում են Ռոբերտ Աբաջյանին։ Ընկերը պատմում է՝ բոլորս այնքան լուռ էինք, որովհետև չգիտեինք՝ ինչ ասել։ Դավիթն է խախտում լռությունը. «Տղե՛րք, պատկերացնո՞ւմ եք, այս տղու ապրած 20 տարվա կյանքը որքան մեծ իմաստ ունի։ Մարդիկ կան, որոնք երկար են ապրում, բայց, կարծես, զուր, երիտասարդներ են մահանում վթարներից, իրենց կյանքից ոչինչ չեն հասկանում։ Իսկ այս տղան որքան բան է արել մեզ համար»։ Նա չգիտեր էլ, որ պետք է դառնա պատմության մի մասնիկը»։

Դավիթը համալսարանական կրթությանը զուգահեռ սովորում էր ծրագրավորման լեզուներ, անգլերեն և չինարեն։ «Նա նպատակ ուներ բիզնեսով զբաղվել, որը կապված էր լինելու Չինաստանի հետ, ուստի պետք է նաև չինարենին տիրապետեր»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ ապրելու ուժն ավագ որդիս է։ Եվ, իհարկե, պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթին»։

Հ. Գ. - Դավիթ Ջալավյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը