Երևան, 27.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» նախագիծը։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է կառավարության որոշմամբ՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և նույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման հետ կապված կարգավորումներ, իսկ օրենքի 25- րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական և, ըստ մարզերի (Երևան քաղաքի)՝ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ:

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:

Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈւ համալրման ժամկետը սահմանել 2026 թվականի հունիսի 22-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է բացահանքի աշխատանքների համար նախատեսված ժամանակակից հանքային հիբրիդային ինքնաթափերովԿա միայն մեկ մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդին և որպես վարչապետ՝ դեռ կանի ավելինԱՄՆ-ն արձանագրում է արևային վահանակների տեղադրման ռեկորդային ծավալներ Փոքրիկ խմբակը այլևս չի թաքցնում, որ պատրաստվում է բնակեցնել Հայաստանի Հանրապետությունում 300.000 ադրբեջանցիներ. Դավիթ ՂազարյանՄասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին․ Հրայր ԿամենդատյանԽոշոր վթար՝ Երևանում, բախվել են «Kia» և «Mercedes», վիրավnրների թվում զինվորականներ կանԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկ Ելույթս՝ Վանաձորում տեղի ունեցած բազմամարդ ու էներգետիկ հանրահավաքին․ Մենուա Սողոմոնյան«ԿԳԲ-ի պադվալը անկախ և ինքնիշխան Հայաստանի խայտառակությունն է». Էդմոն Մարուքյան Ինչպես է մինչև հիմա Փաշինյանը կոծկել իր հանցանքները, և ինչու է դա նրան հաջողվել․ Ավետիք ՉալաբյանԿինը սիրեկանի օգնությամբ սպանել է ամուսնունКГБ-ի պադվալով Հայաստանը չի՛ կարող լինել եվրոպական. Կարպիս Փաշոյան«Ռեալ»-ը հրապարակել է նախագահական ընտրությունների օրը Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն «Մահացու վտանգ՝ ձեր խոհանոցում»․ մասնագետները կոչ են անում հրաժարվել այս մթերքիցՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 27-ի համար Բժշկության աղոթքՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Երգը հայրենիքի, տան, հիշողության, այն զգացողության մասին է, որը երբեք չի մարում, նույնիսկ երբ կյանքը մարդկանց ցրել է աշխարհով մեկ». Ֆադեևն՝ իր ու Արման Հովհաննիսյանի դուետի մասին ՆԳՆ-ից ասում են՝ այսօրվա դանակահարությունը պարտքի պատճառով էր Վանաձորը փոփոխություն է ուզում. «Հայրենասիրությունը պիտի դառնա կարևորագույն արժեքը». «Ուժեղ Հայաստան»Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 27-ին Վանաձորը փոփոխություն է ուզում․ փոփոխության համարն է` համար 3․ «Ուժեղ Հայաստան»Հանդիպում Հայաստանի և արտերկրի կրիպտո համայնքի ներկայացուցիչների հետ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներովՄեր Ուժեղ Վանաձորը. Նարեկ ԿարապետյանMazda մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած Mercedes-Benz-ին․ ՆԳՆ Ազգերը հզորանում են ոչ թե անձերի անուններով, այլ այն գաղափարներով, որոնց շուրջ համախմբվում են. Աննա ՂուկասյանՈւժեղ Հայաստան դաշինքը Վանաձորում էՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում Կոտայքի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կասկածյալը պաշտոնյայի հորեղբոր տղան է Վանաձորս․ Ալիկ ԱլեքսանյանԳերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 5-ին լույս չի լինելու Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է դանակահարությամբ․ 1 անձ ձերբակալվել է Ադրբեջանում արտադրված շինանյութ է բերվել Հայաստան Կոտայքի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 50-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքում ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Ռուբիո հանդիպմանը քննարկված հարցերի մասին Մասյացոտնի թեմը հրավիրում է Ուխտի Սուրբ Պատարագի Կիվուն մեկնաբանել է Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը Զախարովան կոշտ արձագանքել է ճապոնացի լրագրողներին Ռուսաստանում նշել են «Օրեշնիկի» նոր հնարավոր թիրախները Ուկրաինայում Ժամանել է 8 մարտական հաշվարկ․ նոր մանրամասներ՝ նորակառույց շենքում բռնկված հրդեհից Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էր