Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են. «Հրապարակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մարտի 26-ին, կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Կիրանցի հայտնի պատին, հայտարարեց․ «Տավուշում պարիսպը գնացել, ճիշտ տեղում կանգնել է, մենք այդ պաշտպանական պարսպի տեղն այլեւս ճիշտ ունենք, ու մեր ներսի անվտանգային եւ իրար հետ հարաբերվելու ներքին փոքր պարիսպիկների կարիքը վերանում է»։

Իրականում, այնտեղ ոչ թե պարիսպ է, այլ՝ պատ, եւ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Բայց ինչ հետաքրքիր բառ ասեցիք, այսքան որ գնացել, եկել եմ, կարող է ես չեմ նկատել, որ Կիրանցի այդ նոր կառուցվող տների շուրջ ինչ-որ պարիսպ չեմ հիշում, առնվազն բարձր պարիսպ»։ Երբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց՝ փողը չի հերիքել, դա առաջացրեց Փաշինյանի անզուսպ ծիծաղը. «Պարոն Խաչատրյանն ասում է՝ փողը չի հերիքում պարսպի համար, բայց դա նորմալ է, ռացիոնալ է, համենայնդեպս, եթե առաջնահերթությունը պարիսպը լիներ, առաջինը պարիսպը կսարքեին: Իմաստ չունի այնտեղ պարիսպ սարքել, որովհետեւ ճիշտ ասաց տիկին Ավանեսյանը՝ պետությունը պարիսպ դրել է արդեն»։

Կիրանցում կառուցված՝ նորահայտ սահման հռչակված պատը եւ դրա շարունակություն հանդիսացող, շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատը պարիսպ անվանելը, մեղմ ասած, մեծ սխալմունք է։ Այդ պատը ոչ միայն Կիրանցի բնակիչներին, այլեւ միջպետական ճանապարհի Կիրանց գյուղի հատվածով պատի կողքով երթեւեկողներին անվտանգության, պաշտպանվածության զգացողություն չի տալիս։

Սահմանազատման անվան տակ Կիրանցի մոտ 15 հեկտար հողերը, միջպետական ավտոճանապարհի մի հատվածը, Կիրանցի կամուրջն ապօրինաբար` միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելով, Կիրանց գյուղի «թեւերը խուզել են»։ Այդ «սահմանազատումից» հետո Կիրանցի արտավայրերը նվազել են, ինչն էլ պատճառ դարձավ, որ Կիրանցի բնակիչները մոտ 40 տոկոսով կրճատեն իրենց խոշոր եղջերավոր անասունների քանակը:

Բացի այդ` սահմանազատումն արվել է այնպես, որ Կիրանցից տասնյակ հեկտարներով հողեր հայտնվել են ադրբեջանական դիրքերի մոտ, դրանց արանքում, այդ պատճառով դժվարամատչելի են դարձել բնակիչների կողմից մշակվելու համար։ Դա է պատճառը, որ նախկինում Կիրանցի բնակիչները 38 հեկտար աշնանացան էին անում, իսկ անցած աշնանը, երբ գործում էր աշնանացան ցորենի սուբսիդավորման պետական ծրագիրը, հազիվ 10 հեկտար աշնանացան է ցանվել։ Հանձնված տների, հողերի, այլ գույքի` ընդհանուր քանակով 58 անշարժ գույքի դիմաց գույքատերերին պետական բյուջեից դրամական փոխհատուցում է կատարվել` կառավարության գաղտնի որոշմամբ։

Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են որոշվել սեփականության իրավունքով, կադաստրից տրված վկայականներով հողերի, գույքի համար փոխհատուցման գումարների չափերը։ Կիրանցի մի բնակիչ մեզ ասաց, որ իր հողատարածքի համար սկզբում մոտ 2 միլիոն դրամ են առաջարկել, ինքը հրաժարվել է։ Հետո Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր Հայկ Ղալումյանն իրեն Տավուշի մարզպետարան է կանչել։ Վերջինս պատմեց․ «Մարզպետը կանչել ա, գին ա հարցրել, ես ասել եմ, որ վաճառքի տնամերձ հողամաս չունեմ, իսկ եթե պարտադրված պետք է ծախեմ, ապա՝ 20 միլիոն դրամ։ Մարզպետն ասել ա՝ 5 միլիոն, չեմ համաձայնել, ասել ա՝ 10, ես չեմ համաձայնել, ասել ա՝ 16, ասել եմ՝ չէ։ Մի քանի օրից կանչել ա, ասել՝ ես կապ չունեմ, վարչապետը որոշել ա՝ 10, ես էլ չեմ վերցրել։ Դիմել եմ վարչապետին, պատասխանել են, որ իրենք կապ չունեն` «ձեր մարզպետարանի իրավասության սահմաններում է տվյալ գործընթացը»»: Եվ բնակիչն այդպես էլ փոխհատուցում չի ստացել իր հողի համար։ Սկզբունքորեն փոխհատուցում ստանալուց հրաժարվել է Կիրանցի 6 բնակիչ, որոնց հարազատները զոհվել են ազատամարտում, Կիրանցի պաշտպանության ժամանակ։ Հողերի հանձնումը վատ է ազդել գյուղացիների առողջության, ինքնազգացողության վրա։ Կիրանցից 2 բնակիչ մահացել է հողերն Ադրբեջանին հանձնելու դարդից։ Նրանցից մեկը տարիներ շարունակ Կիրանցի գյուղապետարանում հաշվապահ աշխատած, այլ աշխատանքներ կատարած Գարուշ Ղազարյանն էր, որն ուղղակի տառապում էր սահմանազատման անվան տակ հողերի հանձնումից։ Նա թեեւ տարեց էր, սակայն անբուժելի հիվանդություն չուներ, հարազատների խոսքերով՝ նրա առողջությունը քայքայեց արյունով պաշտպանված հողերն Ադրբեջանին հանձնելը։

Կիրանցի մեկ այլ բնակիչ, որը տարիքով մեծ չէր, Կիրանցի կամրջի մոտ պտղատու այգի էր հիմնել, որը սահմանազատումով հանձնվել է Ադրբեջանին, ինչն էլ համագյուղացիները հետագայում նրա մահվան պատճառն են համարում։ Կիրանցի հողերի հանձնումը պառակտել է մարդկանց, թշնամություն գցել գյուղի բնակիչների միջեւ։ Կիրանցից մեզ պատմեցին, որ 2024-ին Կիրանցի հարեւան Աճարկուտ գյուղի «Սերգեւըլկուտ» տարածքում Կիրանցի բնակիչների մի քեֆի ժամանակ գյուղացիներից մեկը, որի եղբայրը զոհվել է 1990-ականներին, բաժակ բարձրացնելով՝ շատ թունդ հայհոյել է նրանց, ովքեր հերոսների արյունով հեղված Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելու ժամանակ գրավոր հրաժարվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերից եւ դրա դիմաց դրամական փոխհատուցում ստացել։ Քեֆի սեղանի շուրջ եղել են նաեւ փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչներ, սակայն ոչ ոք չի հակադարձել կենաց ասողին։ Բոլորը ներքուստ համաձայն են, որ անթույլատրելի բան է տեղի ունեցել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ Կարապետյան