Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գրիչ պտտելը՝ ոչ միայն հոբբի, այլ նաև... մարզ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրչապտտումը՝ պենսպիննինգը, մեկ կամ երկու ձեռքով կատարվող աճպարարություն է։ Դա իրականացվում է գրիչով, մատիտով, մարկերով, ինչպես նաև նմանատիպ այլ հատուկ գործիքներով։ Այդ վերջին տեսակի «գրիչը» կոչվում է «մոդ»։ Գրչապտտումն ունի հինգ հիմնական հնարք՝ ThumbAround, FingerPass, Charge, Sonic և Wiper։ Սա, ըստ էության, և՛ հոբբի է, և՛ մինի մարզաձև:

Մարդիկ մատներով գրիչներ ու մատիտներ են պտտեցրել «պենսպիննինգ» բառի ստեղծումից դեռ շատ առաջ։ Ուսուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ՝ գրեթե բոլորը «կտկտացնում» էին գրիչը, պտտեցնում այն մատի վրա կամ կատարում պարզ շարժումներ՝ ձեռքերը զբաղված պահելու համար։ Ոմանք դա անում են նյարդայնացած ժամանակ: Բայց ժամանակին դա հոբբի չէր համարվում. դա հասարակ շարժում էր, ինչպես տերողորմյա, բանալիներ կամ մետաղադրամ պտտեցնելը։

Պենսպիննինգի առաջին հնարքներն ի հայտ են եկել 1970-1980-ականներին: Ճապոնիան և Հարավային Կորեան այն առաջին երկրներն էին, որոնք դա ճանաչեցին որպես հմտություն։ Այնտեղի ուսանողները հորինեցին պարզ հնարքներ՝ գրիչը պտտեցնել բութ մատի շուրջը, մատների միջև, ափի մեջ։ Ոմանք այդ շարժումները գրում էին տետրերում՝ սովորելու և ուրիշներին սովորեցնելու համար, բայց դա դեռևս չուներ պաշտոնական անվանում։ 1990-ականներին ի հայտ են եկել գրչապտտումով զբաղվող խմբեր նոր գաղափարներով: Նրանք սկսել են ձևափոխել գրիչներն ու մատիտները՝ երկարացնել, ծայրերին քաշ ավելացնել, բռնակը սիմետրիկ դարձնել և այլն: Մի խոսքով, հայտնվել են առաջին «մոդերը», որոնք բարելավել են գործիքի հավասարակշռությունը և հնարավորություն տվել ավելի բարդ հնարքներ կատարել։

Ճապոնիայի և Կորեայի դպրոցներում աշակերտները միմյանց էին փոխանցում հնարքները՝ որպես մինի-հմտություններ, սակայն դեռևս գլոբալ շարժում չկար, քանի որ չկար համացանց։ Հենց համացանցը 2000–2006 թվականներին հեղափոխություն կատարեց՝ ազդարարելով նոր սպորտաձևի ծնունդը, ի հայտ եկան համացանցային ֆորումներ։ PDS–ը կորեական գրիչ պտտողների առաջին խոշոր համայնքն էր, ապա առաջացավ UPSB–ն՝ միջազգային ֆորումը: Վերջինս միավորեց Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Ռուսաստանից և այլ վայրերից բազմաթիվ մարդկանց։ Իսկ ահա YouTube-ի ի հայտ գալուց հետո գրչապտտումը դարձավ իսկապես գլոբալ։ Հենց YouTube-ի շնորհիվ այն դարձավ տեսողական արվեստ՝ բարձրորակ մոնտաժներ, երաժշտություն և թիմային շարժումներ։

Ներկայում շատ «մոդեր» վաճառվում են պատրաստի. անհրաժեշտ չէ, որ դրանք ինքներդ ստեղծեք։ Գրչապտտման մրցույթները դարձել են փողոցային ոճ + արվեստ + հնարքների համադրություն, ինչպես ֆինգերբորդինգը կամ սպիդքաբինգը։

Պենսպինինգը Հայաստան է եկել համացանցի միջոցով հիմնականում YouTube-ի, UPSB ֆորումի և ռուսական համայնքների շնորհիվ։ Հայաստանում այսօր կա փոքր, բայց ակտիվ համայնք, որը տարածված է հիմնականում TikTok-ում, Instagram Reelsում, Telegram փոքր խմբերում, Discord փոքր սերվերներում։

Չնայած համայնքը մեծ չէ, բայց մակարդակը միջինից բարձր է՝ շնորհիվ միջազգային ուսուցողականների։ Դպրոցներում պենսպինինգը բավական հայտնի է՝ հատկապես 12–17 տարիքային խմբում։ Հաճախ կարելի է հանդիպել «մասնագիտական» մոդինգի՝ մարդիկ հատուկ գնում են հարմար գրիչներ, ժապավեններ, գնդիկներ, քաշեր։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը